ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Ինչի հաշվին են աճում հարկային եկամուտները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, ֆինասնավարկային հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հետ:
Պապոյանի խոսքով՝ տնտեսությունը աճում է սպասվածից արագ, ինչը գեներացնում է հարկային եկամուտներ. «Ամբողջովին փոխել ենք բյուջետային տրամաբանությունը. թվերից անցում ենք կատարում որակական ցուցանիշների: Առաջիկայում գնաճը վերադառնալու է իր բնականոն հուն»: