Հայաստանում նոր վերկուսակցական նախաձեռնություն է հիմնադրվել՝ «Մարտական եղբայրություն» նախաձեռնությունը, որի անդամների ճնշող մեծամասնությունը 2020 թվականի պատերազմի մասնակիցներն են, որոնց, բացի պատերազմին մասնակցելուց, միավորում են ընդհանուր գաղափարները և արժեքները: ««Մարտական եղբայրությունը» կուսակցական պայքարից դուրս է»,- նշում են նախաձեռնության հիմնադիր անդամներ Վան Ահարոնյանը և Միհրան Ասատրյանը։ Ասում են՝ իրենք պարտիզանական կռիվ չեն ուզում, բայց պայքարելու են պարտության պարազիտների դեմ։