Նախկին դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն է ձերբակալվել: Նա մեղադրվում է 190 միլիոն դրամ կաշառք ստանալու, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն դրամ գույքի հափշտակություն կատարելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն 404 հազար դրամ գույքը օրինականացնելու համար: Արդյո՞ք այս ձերբակալությունն ուշացած չէր։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:
Սեդա Սաֆարյանը ապշած է ժողովրդի ցնծությունից Աղվան Հովսեփյանի ձերբակալությամբ․ ոնց կարող է մարդն այդքան ատելություն վաստակել․ «Աղվան Հովսեփյանը այն պաշտոնյան էր, որը գիտեր Մարտի 1-ի գործով բոլորի պատժաչափերը: Աղվան Հովսեփյանն ինքնուրույն այդքան չէր կարող անել․ այդ գործի շրջանակում կլինեն բազմաթիվ հաղորդումներ»: