Monday, 29 04 2024
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում

Ռուսական կողմի տարօրինակ վարքի պատճառով է, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են ստեղծվում․ Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին խորհրդական Արբակ Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ դրսևորվող անհասկանալի վարքը հակառուսական տրամադրություններ է առաջացնում՝այստեղից բխող անկանխատեսելի հետևանքներով: Ավելին, շատերն այն համոզմանն են, որ հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանը կարող է կորցնել նաև իր անբնականորեն հավատարիմ դաշնակցին: Այսպիսի շարունակությունը հավանական համարո՞ւմ եք:

– Ասում են՝ «Անկրակ ծուխ չի լինում»: Վերջերս կայացած կիսաբանավիճային մի քննարկման ժամանակ նշեցի, որ ճիշտ գնահատական տալու համար ռետրոսպեկտիվ՝ հետահայաց էքսկուրսի, Վլադիմիր Վլադիմիրովիչի գրեթե քսանամյա կառավարման ժամանակաշրջանը «պտուղով» դատելու  անհրաժեշտություն է զգացվում: Դրանից զատ, քննարկման մասնակիցների համար թերևս խիստ անսպասելի մի հարց հնչեցրի. երբևէ մտածե՞լ են, թե ինչ տրամաբանության  է հետևում ու ինչ առաջնահերթությամբ առաջնորդվում  ՌԴ նախագահը: Ինչպես և ենթադրվում էր, ներկաների կողմից ակնարկս միանշանակ չընդունվեց ու ես՝ ի պատասխան ինձ ուղղված զարմացական հայացքների, ընդամենը բերեցի մի քանի փաստարկ այն մասին, թե ինչն է հիմք տալիս նման հարց հնչեցնելու:

Հավատացած եմ, Պուտինի հրաժարականը աշխարհի վրա նույնպիսի ազդեցություն կունենար, ինչ այլմոլորակայինների հետ առաջին հանդիպումը, կամ ասենք՝ կորսված Ատլանտիդայի հայտնաբերումը…

Նկատի ունեք՝ ,հիշյալ ժամանակամիջոցում Ռուսաստանի ունեցած կորուստներն ու արձանագրած անհաջողություննե՞րը, ասենք՝ Ճապոնիայի, Չինաստանի, Իրանի հետ ունեցած խճճված ու բարդ հարաբերությունները, միութենական նախկին հանրապետությունների մեծ մասի, այդ թվում՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, Ռուսաստանի հանդեպ կիրառվող տնտեսական սանկցիաներն ու ՆԱՏՕական զորքերի օղակումը Ռուսաստանին:

– Թվարկումը կարելի է դեռ երկար շարունակել, բայց կբավարարվեմ ինձ առավելապես մտահոգողներից երկուսին: Կոնկերտ ինձ՝ հայիս  համար,եթե չասենք՝ անընդունելի, ապա  խիստ մտահոգիչ է Վլադիմիր Վլադիմիրովիչի առանձնահատուկ վերաբերմունքը թուրքերի հանդեպ: Իմ այս դիտարկումը ապրիորի չհամարելու համար բանավեճի մասնակիցներին հիշեցրի, թե ինչպես Պուտինը փրկեց իշխանությունը կորցնող Էրդողանին, դրսևորելով ճիշտ և ճիշտ  նույնպիսի վարք, ինչ հարյուրամյա վաղեմության մեկ այլ Վլադիմիրը՝ Ուլյանովին նկատի ունեմ: Վլադիմիր Իլյիչ Լենինը, հեռավոր այն օրերին, իբրև երկնառաք արալեզ, իբրև հանկարծահաս փրկօղակ՝ օգնություն  ցուցաբերեց մահվան մահճին գամված Թուրքիային, ինչը չխանգարեց վերջինիս՝ կազդուրվելուց կարճ ժամանակ անց դրսևորել ուրացողի վարք  ու հայտնվել Ռուսաստանի հակառակորդների բանակում: Մեր օրերում հիմա էլ Պուտինն է սիրախաղի մեջ մտել Էրդողանի հետ՝ հույս փայփայելով կյանքի կոչել Ռուսաստանի համար կենսական նշանակության որոշ նախագծեր՝ ԱԷԿ-ի  կառուցում Թուրքիայի տարածքում, «Կապույտ հոսք» գազատար և այլն, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում (ի դեպ, խնդրին առնչվող հրապարակումներից մեկում՝ ունեցած կասկածների մասին վերլուծաբանը բարձրաձայնել է դեռ տարիներ առաջ- Վարժ կատվի պես ոտքի կանգնելուց հետո, Ռեջեփ փաշայի ախորժակն այնքան է բացվել, որ նա՝ մոռանալով երախտագիտության բոլոր նորմերը, հավակնում է իրեն կազդուրածի ձեռքից էլ պատառներ փախցնել։ Այսօր Թուրքիան հրապարակավ է սկսել «Մեծ Թուրան» երազանքի  կյանքի կոչման գործընթացը: Այսօր նա «պահանջատիրոջ» դիրքերից է սկսել հանդես գալ Կովկասում, վաղը հասնելու է Ղրիմ, օրեր անց՝ Թաթարստան, ասինքն՝ բուն Ռուսաստան… Ու այս ֆոնին խիստ տարօրինակ է  Ռուսաստանի կողմից բարեկամ երկրների հանդեպ դրսևորվող անադեկվատ վարքը: Բնական դաշնակցին՝ Հայաստանին սատարելու փոխարեն  (թերևս անասելի վստահ վերջինիս հավատարմությանը, իմ դիտարկմամբ՝ անելանելիությանը) փորձելով իր կողմը գրավել Թուրքիայի կրտսեր եղբորը Ադրբեջանին՝ ԵԱՏՄ հիպոթետիկ անդամին, նա զիջում է երբեմնի իր դիրքերն ու հանձնում՝ դաշնակիցներին: Մեկ այլ փաստի մասին ևս: Խնդրում եմ ասածիս մեջ տողատակ չփնտրել, ես փաստն եմ միայն արձանագրում… Կազանը, Գրոզնին, Ուֆան  օր-օրի ավելի են ծաղկում ու փթթում, մինչդեռ բնական պաշարներից տրաքող Ռուսաստանը, չգիտես ինչու, գնալով նվաղում է ( թեպետ ի սեր անկեղծության հարկ է նկատել,որ տարիներ առաջ էլ հակառակ պատկերն էր)…

Լեֆորտովոյի բանտից , որտեղ,  հայտնվել էիք Ուսամա բեն Լադենին ու Շամիլ Բասաևին  զենք մատակարարելու կեղծ մատնությամբ,   տարիներ առաջ Պուտինին հղած, ռուսական լրատվամիջոցներում զետեղված բաց նամակներում Ռուսաստանին սպառնացող վտանգների մասին զգուշացրել էիք: Նաև ակնարկել էիք, որ Ռուսաստանին ոչ այնքան անմնացորդ ծառայելու պատրաստ վասալներ, որքան արժանապատիվ գործընկերներ են անհրաժեշտ: Որ ստրկամիտ, հանուն սեփական մաշկի ամեն ինչից, այդ թվում նաև՝ ազգային արժանապատվությունից  հրաժարվելու պատրաստ վասալը՝ որոշ հարցերում ճշմարիտ հակափաստարկներ ներկայացնող գործընկերոջից շատ ավելի վտանգավոր է: Մնում եք նույն համոզմա՞նը, այդ բարձրաձայնումից հետո ոչինչ չի՞ փոխվել:

– Ավաղ…Մետրոպոլիան շարունակում է մնալ գոռոզամիտ՝ այստեղից ածանցվող  տխուր հետևանքներով: Ռուսաստանը ( հասկանալ՝ Պուտինը), շարունակում է իր անձնակենտրոն, անձնապաստան, առավելապես ցարիզմին բնորոշ, առարկություն չհանդուրժող մեծապետական քաղաքականությունը: Թեպետ, պետք է նաև խոստովանել, որ «ռուսական արջի» ինքնասածությունն ու անդրդվելիությունն իրենց «սև գործն» արել են, շատերի մոտ առաջացող երկմտանքն ու կասկածները փարատելով քարտեզներում ֆիքսված վիզուալ ապացույցներով՝ Ռուսաստանի անծայրածիր՝ աշխարհի մեկ վեցերորդը զբաղեցնող տարածքով  ու խարիզմատիկ առաջնորդների (Իվան Ահեղ, կայսրուհի Եկատերինա Երկրորդ, Իոսիֆ Ստալին ) օրոք արձանագրված պատմական հաջողություններով, ինչն իմ դիտարկմամբ՝ պարադոքս  է… Ինչպես Տյուտչևը կասեր՝ «Умом Россию не понять…»: Սա, ինչպես ասում են, մտորման համար:

Բայց կան նաև բաներ, որոնց մասին չխոսել չեմ կարող: Ռուսաստանն, ըստ իս, երբեմն դրսևորում է անշնորհակալ վարք: Աֆղանստանում նարկոթրաֆիկիգի դեմն առնելու, այդ ախտից երկիրը հնարավորինս զերծ պահելու համար ԱՄՆ-ին երախտապարտ  լինելու  փոխարեն նա չարախնդում է, որ ամերիկացիներն այնտեղ անհաջողության մատնվեցին… Նմանօրինակ վերաբերմունքն ինձ համար գոնե անհասկանալի է:

Նախընտրական դեբատների ժամանակ Ջո Բայդենի ունեցած հայտնի ելույթից առաջ էիք նշել, որ ամերիկացիների հեռանալուց հետո, աֆղանական «մակնիշի» Պանդորայի արկղիկը՝ սիրիականից բազմապատիկ «խոստումնալից » է լինելու: Ավաղ, Ձեր այդ մտավախությունն էլ է կարծես «միս ու արյուն» առնում: 

– Ցավոք սրտի: Մեր զրույցի սկզբում իրավացիորեն նշեցիք, որ ռուսական կողմի,մեղմ ասած, տարօրինակ վարքն է հակառուսական տրամադրությունների ուժգնացման պատճառը: Քանի որ ի դեպ է, ուզում եմ հարց ուղղել «բարեկամական» երկրի իրավասուներին: Նրանք կարո՞ղ են մի պահ պատկերացնել, թե ինչ կաներ ՆԱՏՕ-ն, եթե 2013 թվականին,ասենք, Հայաստանն անդամակցեր այդ կառույցին: Համոզված եմ, քարը քարի վրա չէր թողնի ու դուրս կշպրտեր կառույցի անդամը հանդիսացող երկրի սահմանները խախտած հակառակորդին: Իսկ ինչ արեց Ռուսաստանը…Ինչ վերաբերում է Լեֆորտովոյի բանտում ինձ փակելուն, ապա դա առանձին քննարկման նյութ է, որնուղղակի կապ ունի Հայաստանում ծավալվող այսօրվա իրադարձությունների հետ:

Մամուլում կան հրապարակումներ, որ Ձեզ մեկուսացնելու հիմնական շարժառիթը, մեր հայրենակիցներից իրական պատմությունը թաքցնելն ու, ուրիշին հասանելիք դափնիները յուրացնելն է եղել: Ասում են իրական հերոսներին մարդիկ այդպես էլ չեն ճանաչում, վերջիններիս վիճակված՝ «խաչակիր» լինելու խիստ պատվաբեր, միաժամանակ նաև արժանվույնս չգնահատված դերակատարության համար:

– Այս աշխարհում ոչինչ գաղտնի չի մնում: Կգա նաև այն խառնակ ժամանակաշրջանի սրբագրման  օրը: Հասկանում եք, եթե իրական պատկերը չներկայացվի, եթե իրերն ու երևույթները չանվանվեն իրենց հստակ անուններով ու ճիշտը չասվի, մենք ուղղակի փրկվելու շանս չենք ունենա: Հայաստանում, որքան էլ դառն է դա ընդունելը, ամեն ինչի մասին խոսվում է հետին թվով, երբ բանը բանից անցած է լինում, երբ ինչ-որ բան շտկելու շանսերը ուղղակի զրոյանում են:  Հայաստանում «բարձր» հիմքերի վրա է նաև  ամեն ինչ նախորդների վրա գցելու «փորձարկված» ավանդույթը, մինչդեռ  դրանք նույն շղթայի բաղադրիչներն են:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվել. պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո անգամ (պատմության մեջ նախադեպը չի եղել) գործող իշխանությունը ոչ միայն  հրաժարական չի տալիս, այլև հայտնվում է ԱԺ-ում: Հետաքրքիր է, երբևէ ուշադրություն դարձրել եք, թե ովքեր են ազգընտիրները, ովքեր, ինչ ուժեր են հայտնվել խորհրդարանում: ԱԺ-ում ներկայացված երեք ուժերից առաջինը՝ մեծաքանակը, մեղադրվում է դավաճանության, հայրենազրկության, հողեր հանձնելու, պատերազմում կրած խայտառակ պարտության, մյուս երկուսը՝ 30-ամյա թալանի, հայրենիքի հոշոտման ու ունեզրկման, ինչպես նաև արտագաղթին մեծապես նպաստելու համար: Ու հիմա ինչու եք զարմանում, երբ բարձրաստիճան այս կամ այն պաշտոնյան կասկածվում է լրտեսության կամ այլ երկրի էմիսարն ու ազդեցության գործակալը լինելու մեջ: Իսկ ամեն ինչ ոչ թե այսօր,այլ՝ երեկ է սկսվել: Եթե այլաբանորեն ձևակերպեմ, ապա կհնչի այսպես՝ հողերը հանձնողը թոռն է, մինչդեռ այդ ցանկությունը ծնվել էր դեռ պապի մտքում: Այլ կերպ, տվյալ դեպքում հանցակից են բոլորը: Ու այսօր «պապը», մոռանալով պարկեշտության մասին հայտարարում է, որ հողերը հանձնողները դավաճան են, այն դեպքում, երբ ինքը չի կարող հրապարակավ արդարացնել այդ «տեղատվությունը», քանի որ նույն  այդ Ղարաբաղյան խաղաքարտով է ինքը եկել իշխանության: Տպավորությունն այնպիսին է, որ եկել է հետքերը ջնջելու ժամանակը: Իսկ ուր մնաց ազգային զարթոնքը, միասնական Հայաստանի տեսլականի կյանքի կոչման համազգային նպատակը…

Իմ խորին համոզմամբ, արժեքային դեգրադացիան, արժեհամակարգի խեղումն է մերօրյա բոլոր դժբախտությունների պատճառը: Հանրության մտավոր հատվածի վերացումն ու նվաստացումը, ինչպես նաև նյութի ու նյութականի գերակայության հռչակումն է նպաստել բարոյական այլասերմանը: Ու ամենևին էլ պատահական չի այն մուտանտների ծնունդը, ովքեր հայրենազրկության շեմին անգամ մտածում են շահ կորզելու, գրպանները ուռեցնելու մասին: Խնդրում եմ ճիշտ հասկանալ, փրկության միակ ելքը՝ բարոյական նորմերի, մտքի ու արժանապատիվ  կենսակերպի վրա խարսխված արժեհամակարգի վերականգնումն է: Հավատացեք խնդրում եմ, երկրի թալանված հարստության վերադարձի ու ազգայնացման պահանջը բխում է ոչ թե նախանձից ու չկամությունից, այլ՝ վերջնական կործանումից երկիրը փրկելու  հույսից: Ծանոթներս իմ «լուսաբանման» շնորհիվ արդեն տեղյակ են, թե ինչու է Սատանան շտապում գլխապատառ փախչել «հայրական օջախից»՝ դժոխքից… Շտապում է,  քանի որ լսել է, որ իր «հայրական ժառանգության» քառակուսի մետրի համար էլ են հայ առևտրականները աստղաբաշխական գումարներ պահանջում…  Ու նրան՝ իբրև անելանելի վիճակից դուրս գալու ելք՝դժոխքի դարպասների բանալին կուլ տալուց բացի այլ բան չի մնում…

Դառնալով մեր զրույցին․․․  ՀՀ ԱԺ-ում սկսված «փոխհրագությունն» ու «կոմպրոմատային-հիբրիդային պատերազմը» ինչի՞  կարող է հանգեցնել: Ժողովուրդը սպասում է ծայր առած «գորընթացի» սողոմոնյան ելքին: Դուք նման վերջաբանը հավանական համարո՞ւմ եք: Ներկաները փնովում են նախկիններին, նրանց մեղադրում երկիրը հոշոտելու մեջ, նախկիններն էլ ներկաներին համարելով անմեղսունակ՝ ձգտում են ռևանշի…

– Եթե  այդքանն ասացիք, մի մոռացեք ամենակարևորի մասին ևս: Հակառակորդն արդեն Հայաստանի տարածքում է, մինչդեռ նույն այդ ընթացքում «20-րդ հիվանդասենյակում» կրքերը գնալով թեժանում են: Ազգային ժողովի նիստերի դահլիճում, շնորհիվ անվտանգության աշխատակիցների «արթուն ներկայության», մշտապես «անշլագ» է: Սև ու սպիտակ, նախկին ու ներկա՝ հավատարիմ  «հաց  ու մասխարայի»  ու ժանրի պահանջների ներքին տրամաբանությանը՝ միմյանց խելք են սովորեցնում:  Իսկ ազգիս «աչքաբաց» հատվածը, որին անձամբ ես թուրքից ավելի վտանգավոր եմ համարում, շարունակում է մտածել նոր իրավիճակից անգամ առավելագույնը քաղելու մասին: Հասկանում եք, մարդկանց ստվար հատվածի համար գլխավորը փողն է դարձել, դրանից բացի նրանք ամեն ինչի, այդ թվում նաև՝ տարածքային զիջումների վրա թքած ունեն: Մարդիկ դեռևս չեն կարողանում գիտակցել, որ թալանը, կուտակած ոսկին այլևս ի զորու չեն երկիրը փրկել մոտալուտ աղետից: Իսկ ազգային զարթոնքի պատճառ հանդիսացած Արցախյան շարժման ու արցախյան առաջին պատերազմում տոնած հաղթանակի «դափնիները» սկսեցին սմքել և չորանալ այն պահից, երբ սկսվեց համատարած թալանը, երբ ղարաբաղյան կլանի (պարզ ու հասարակ ժողովրդին նկատի չունեմ) ու նրա կամակատարը դարձած հայաստանաբնակ «սուրմաթռցնողների » կողմից սկսվեց երկրի հոշոտումը: Այն համոզմանն եմ, որ երկրի կործանումը կկանխվի  ու բնականոն հուն վերադարձն էլ կապահովվի մի դեպքում միայն, երբ կազգայնացվեն խառնակ ժամանակներում ժողովրդից  հափշտակված միջոցներն ու հանրային պահանջով կսառեցվեն արտերկրի բանկերում պահվող, հայրենիքից «պլոկած», տասնյակ միլիարդների հասնող գումարները (թեև հափշտակված այդ  միջոցներից առավել կարևորը՝ կուտակման տենդի վտանգավորությունը գիտակցելն ու դրանից ժամանակին հրաժարվելն է ): Հիմք ընդունելով վերոշարադրյալներն ու վերջերս ակտիվորեն շրջանառվող լուրերն այն մասին, որ շուտով կունենանք նաև ադրբեջանցի վերաբնակներ Հայաստանի որոշ մարզերում, կատարվողի հանդեպ մեր համերկրացիների իրական  վերաբերմունքը պարզելու համար կես-կատակ,կես-լուրջ, կառաջարկեի` «Ում կցանկանայիք տեսնել իբրև Հայաստանի կառավարիչ՝ թուրքերին, ադրբեջանցիներին, թե՝ ղարաբաղյան կլանի ներկայացուցիչներին» հարցադրմամբ սոցիոլոգիական հարցում անցկացնել: Կարծում եմ, պատասխանն առավել քան խոսուն կլինի, եթե ի զարմանս շատերի պարզվի, որ ոչ թե վերջին 70 ամյակում Հայաստանի տարածքում  բնակված, բացառապես անասնապահությամբ ու այգեգործությամբ զբաղված թուրքերն են քաղաքի կենտրոնը գրավել, շենք-շինությունները սեփականացրել, Հայաստանի ազգաբնակչությանը բանկային գերության մեջ պահել, այլ ղարաբաղյան կլանի դուրսպրծուկները՝ իրենց տեղաբնակ «կոմպանիոններով»: Սա ասում եմ իբրև հայ, իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով մտահոգ է իր երկրի ապագայով, ով նաև լիահույս է, որ հայի վերջին խելքը մեկ է՝ արթնանալու է…

Հ Գ Արբակ Խաչատրյանը զրույցի վերջում տեղեկացրեց նաև, որ իրավիճակի լրջությունը խորապես գիտակցող, մտածող, հասկացող հազարավոր մարդկանց հորդոր-պահանջով կուսակցություն է հիմնում, որի անդրանիկ համագումարը կկայանա առաջիկայում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում