Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Գնում են լոկալ գործընթացներ․ ՏԻՄ ընտրություններին կլինեն արհեստական լարումներ

Կառավարության կողմից ներկայացված 11 խոշորացված համայնք ձևավորելու նախագիծը ոչ միանշանակ է ընդունվում։ Անցած շաբաթ ԿԸՀ-ն որոշում կայացրեց ՏԻՄ ընտրությունների անցկացման օր նշանակել նաև դեկտեմբերի 5-ը՝ կառավարությանը հնարավորություն տալով ավարտին հասցնել համայնքների խոշորացման ծրագիրը։

Բացի այդ, առաջիկա ՏԻՄ ընտրությունները, փորձագետների գնահատմամբ, կուղեկցվեն լարումներով։

Հոկտեմբերի 17-ին  Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ տեղի կունենան։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց՝ ՏԻՄ ընտրություններին կլինեն ոչ մեծ ինտենսիվության քաղաքական լարումներ տարբեր հատվածներում, որոնք կուղեկցվեն նորից իշխանության և նախկինների տարաբաժանմամբ: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ այս դեպքում էլ երրորդ քաղաքական ուժերին հաջողություն գրանցել չի հաջողվի:

«Կարծես թե դա բավարարում է թե՛ իշխանությունների, թե՛ նախկինների շահերը, և ամեն մեկը մյուսի միջոցով կարողանում է ձայներ տանել, ինչպես եղավ ԱԺ ընտրությունների դեպքում: Դա նշանակում է, որ այդ լարումները արհեստականորեն կինտենսիվացվեն, որպեսզի իմ նշած երկվությունը հնարավորինս ավելի բացահայտ լինի և երկուսն էլ կարողանան տանել որոշակի ձայներ և դրա միջոցով ՏԻՄ ընտրություններին հաջողություն գրանցել»,-նշեց Ղևոնդյանը:

Անդրադառնալով Գորիսում, Մեղրիում, Տեղ խոշորացված համայնքներում հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ քաղաքագետը նշեց, որ ամենայն հավանականությամբ, կլինեն արհեստական լարումներ, որոնք շատ մեծ արձագանք չեն գտնի՝ հաշվի առնելով, որ նույնիսկ այն դեպքում, որ ԱԺ ընտրությունների ժամանակ կային այլ գործընթացներ, որոնց հետևում էին ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ Հայաստանում, Սյունիքում այն ուժերը, որոնք իշխանության դեմ էին, լուրջ հաջողություն ունենալ չկարողացան:

«Դա նշանակում է, որ ամեն դեպքում, հասարակության տրամադրվածությունն ակնհայտ է և թեժ իրավիճակ ապահովել չի ստացվի: Նույնիսկ եթե իշխանությունները ցանկանան արհեստականորեն թեժացնել, լուրջ խնդիրների բերել չի ստացվի: Գնում են լոկալ գործընթացներ, որոնք որոշակի չափով կապահովեն տարբեր քաղաքական ուժերի հաջողություններ: Իհարկե, հնարավոր են նաև որոշակի հատվածներում փոփոխություններ: Այսինքն՝ այն հատվածներում, որտեղ նախկինում այլ ուժի ներկայացուցիչներ էին հաղթանակ տարել, այս դեպքում, հավանաբար, իշխանությունը կկարողանա ավելի շատ ձայներ տանել՝ հաշվի առնելով, որ վարչական ռեսուրսի կիրառումն այս դեպքում այլևս հնարավոր չի լինի օգտագործել այն ծավալով, որը օգտագործվել է նախքան 2018 թվականը: Բայց ընդհանուր առմամբ, ամենայն հավանականությամբ, մեծ փոփոխություններ սպասելը ճիշտ չի լինի»:

Ղևոնդյանն անդրադարձավ նաև համայնքների խոշորացմանը՝ նշելով, որ  համայնքների խոշորացմանը դրական է վերաբերվում առաջին հերթին այն պատճառով, որ ամենայն հավանականությամբ, մարզերի բաժանումը և մարզպետարաններ պահելը իրեն չի արդարացնում․ համայնքների խոշորացման միջոցով, հավանաբար, հնարավոր կլինի ազատվել մարզերի բաժանումից: Մարզպետարանով միջնորդավորելը որևէ լուրջ արդյունավետություն չունի: Հավանաբար ճիշտ կլինի համայնքների խնդիրները կենտրոնական ապարատի հետ ուղիղ կապել, և մարզպետարանները ժամանակի ընթացքում աստիճանաբար վերացվեն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և

զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյան էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց, որ թեև համայնքների խոշորացումն առանձին չեն ուսումնասիրել, բայց դժգոհություններ իրենք էլ են լսում․«Դժգոհությունները կարող են վերաբերել նրան, որ հանրային լսումներ չկան: Ասենք, շատ կարևոր է հասկանալ, թե ինչու են ասենք, Վանաձորում հենց այդ համայնքներն իրար հետ միավորվում: Մարդկանց համար ամենաանհասկանալի պահը դա է: Բայց մենք ընդհանուր հանրային կարծիքի ուսումնասիրություն չենք արել, թե այդ դժգոհությունն ինչ չափերի է հասնում»,-նշեց Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ առաջին անգամ Սյունիքի մարզում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ենթադրվում է, որ թեժ պայքար կլինի, Վարդինե Գրիգորյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ համամասնական կարգով ընտրությունների անցկացումը շատ լավ է, նաև այն, որ ըստ համայնքների բնակիչների թվի որոշվում է, թե քանիսն են լինելու ավագանու անդամները, բայց այդքան մեծ թվով համայնքներից բավականին դժվար կլինի թեկնածուներ ներգրավելը:

«Վստահ եմ, որ թեժ պայքար կստացվի կամ գոնե հույս ունեմ, որ կուսակցությունները իրական քաղաքական պայքար կմղեն, ոչ թե տարօրինակ ռևանշիստական պայքարի կգնան: Առնվազն Գյումրիում բավականին շատ են կուսակցությունները հետաքրքրված: Օրինակ, մենք առաջարկում էինք, որ որպես ժամանակավոր լուծում ընտրություններին մասնակցեն նաև քաղաքական նախաձեռնությունները, ոչ միայն կուսակցությունները, բայց ընտրվեց միանգամից անցումը»,-ասաց նա:

Նրա կարծիքով՝ կուսակցություններն իրենց քաղաքական հայտը պետք է ներկայացնեին առաջին հերթին ՏԻՄ ընտրություններում, բայց ակնհայտ է, որ դա իրենց համար առաջնահերթություն չէր այն ժամանակ։ Նա հույս հայտնեց, որ հիմա կհետաքրքրվեն տեղական ընտրություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում