Երգիչ, երգահան, ԱԺԲ անդամ Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ երկիրը գահավիժում է: Պետրոսյանը մեզ հետ զրույցում իր զարմանքը հայտնեց՝ այսքան բոլշևիկ որտեղից մեր երկրում:
«Իշխանությունները ձեռքից գնացել են: Ազգային ժողովրդավարական բևեռը նոյեմբերի 9-ի հայտարարությունը ճանաչում է առոչինչ: Ազգովի ուզում ենք ինքնասպանվե՞նք: Կակոֆոնիա է սա, գժանոց․ ելքը ժողովրդի փողոց դուրս գալն է»,-նկատեց Պետրոսյանը: