Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Ռուս-ադրբեջանական սկանդալի ճակատագիրը. Բորդյուժայի նախադեպը

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, կապված այդ երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգում Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ձևակերպման կիրառության հետ, որ եղել էր ՌԴ ՊՆ գնումների վերաբերյալ փաստաթղթերից մեկում: Ադրբեջանը հայտարարել է, թե դա չի բխում երկու երկրների բարեկամության և գործակցության ոգուց: Անցնող օրերին Հայաստանում մեծ աղմուկ էր առաջացրել ՌԴ կառավարության տեղեկատվական միասնական համակարգում եղած այդ հանգամանքը: Այստեղ փորձ էր արվում գնահատել, մեկնաբանել, վերլուծել, թե ինչի՞ հետևանք կարող էր լինել այդ ամենը, կամ ի՞նչ մոտիվ ուներ, ի՞նչ ազդակ էր պարունակում Բաքվի ուղղությամբ: Այդ առնչությամբ ծավալված քննարկումների համատեքստում թերևս արժե հիշել  թվականի մի համանման միջադեպ, այդ դեպքում ՀԱՊԿ մակարդակում:

2016 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը դիվերսիա իրականացրեց Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր: Այդ դիվերսիայի կապակցությամբ հայտարարություն տարածեց ՀԱՊԿ՝ այն ժամանակ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հայտարարության մեջ Բորդյուժան հիշատակել էր դրանից ամիսներ առաջ տեղի ունեցած քառօրյա պատերազմը, դարձյալ օգտագերծելով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ձևակերպումը, որպես պատերազմական գործողությունների վայր: Հետո իհարկե հայտարարությունը հեռացվեց ՀԱՊԿ կայքից, իսկ Բորդյուժան էլ օրեր անց թողեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ընդ որում, նա այդ պաշտոնին իրեն հասանելիք ժամկետը սպառել էր վաղուց, սակայն պաշտոնավարում էր, մինչ կլուծվեր հաջորդի հարցը: Նրա պաշտոնավարումը երկարաձգում էին ՀԱՊԿ նախագահները: Բայց, հայտարարությունից հետո, հանկարծ հայտնի դարձավ, որ դեկտեմբերյան Վեհաժողովում նրանք որոշել են այլևս չշարունակել Բորդյուժայի պաշտոնավարումը:

Տևական ժամանակ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը մնաց թափուր, մինչ ամիսներ տևեց Հայաստանի թեկնածու Խաչատուրովի հաստատումը այդ պաշտոնին: Թե ինչ դեր ունեցավ Բորդյուժայի հանկարծ հեռանալու հարցում Չինարիի դիվերսիայի մասին նրա հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ձևակերպումը, ստույգ ասել դժվար է, սակայն ժամանակագրությունը՝ հայտարարության ու նրա հեռանալու մասին ՀԱՊԿ ղեկավարների որոշման, խիստ հատկանշական է: Եվ բավականին բարդ է ասել, Բորդյուժայի հայտարարության մեջ պարզապես վրիպու՞մ, անուշադրությու՞ն էր ձևակերպումը, թե՞ ուներ որևէ քաղաքական տողատակ, և ո՞վ էր դրել այդ տողատակը, եթե Բորդյուժան պետք է հեռանար: Այժմ էլ, բարդ է ասել, թե ինչպե՞ս է Ռուսաստանի կառավարության ըստ էության ներքին փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ձևակերպումը՝ աշխատանքային ընթացքում առանց մանրազնին ուշադրությա՞ն, թե՞ քաղաքական նպատակով: Ամբողջ հարցը սակայն այն է, որ թերևս ավելորդ է ռեգիոնալ ռազմա-քաղաքական ներկայիս համատեքստում գնահատման ելակետ ընդունել այդօրինակ իրողությունները: Կամ, եթե ընդունել, ապա թերևս ոչ ավելի, քան Բորդյուժայի «նախադեպը» և դրան հաջորդած ռեգիոնալ զարգացումների տրամաբանությունը, որը բոլորովին Արցախի և Հայաստանի օգտին չէր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում