ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարացրել է IEEPA օրենքի գործողության ժամկետը: Ըստ РИА «Новости» գործակալության` օրենքը հնարավորություն է տալիս ԱՄՆ նախագահներին կարգավորել երկրի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող երկրների հետ առևտրական հարաբերությունները:
Այդպիսի երկրների ցուցակում ներկայումս ընդգրկված են Իրանը, Մյանման, Սուդանը, Ռուսաստանը, Զիմբաբվեն, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Լիբիան:
Օբաման հայտարարել է, որ օրենքի դադարեցումը լուրջ վնաս կարող է հասցնել Միացյալ Նահանգների շահերին: Օրենքի գործողությունը երկարացվել է ևս մեկ տարով:
Տվյալ օրենքն ընդունվել է 1977թ և հնարավորություն է տվել առևտրի սահմանափակումներ կիրառել այն երկրների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ ԱՄՆ իշխանության վտանգում են երկրի միջազգային կայունությանը: