Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, երկրում փոքր կայունացում է դիտվում վիրուսի տարածման առումով: Հայտնում է 1tv.ge-ն ։
«Նաև ապաքինվածների թիվը, որը համաչափ աճում է, մեզ շատ է ուրախացնում: Մահացության մակարդակը դեռ աճում է, և մենք գիտենք, որ դա բնորոշ է այս վարակի համար, քանի որ 2-3 շաբաթվա դինամիկայում մահացության մակարդակի բարձրացմանը հաջորդում են ակտիվ դեպքերը: 2-3 շաբաթ ուշացումով մենք կունենանք մահացության ամենաբարձր թիվը»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն: