44-օրյա պատերազմից հետո փոխվել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը: Այյդ արտահայտությունը վերջին ամիսներին ամենահաճախ լսվող խոսքերից է: Եվ թերևս ամենահաճախ կրկնվող որոշակի թյուրըմբռնումներից կամ թյուրընկալումներից մեկը: Բանն այն է, որ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի փոփոխությունը տեղի է ունեցել ոչ թե 44-օրյա պատերազմի հետևանքով, այլ 44-օրյա պատերազմի հետևանքն է եղել Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի դինամիկ և խորքային փոփոխության հետևանք: