Հյուսիսային Մակեդոնիայի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հետ երեկվա հանդիպումը։
«Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին արտագնա խաղում ոչ-ոքի խաղալու համար։ Շնորհավորում եմ նաև իմ ֆուտբոլիստներին։ Կոտրել Հայաստանի պես կազմակարպված և որակալ թիմի պաշտպանությունն ամենևին էլ հեշտ չէ։ Մեզ չբավարարեց վերջին ճշգրիտ փոխանցումը։ Ամեն դեպքում գոհ եմ խաղից։ Ամեն ինչ կանենք սխալները շտկելու համար»,- ասել է Միլևսկին։