Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ մարդիկ կարողանան իրենց հաստատուն ու վստահ զգալ (տեսագրություն)

«ՍԻՐԱՆԿՅՈւՆ» հաղորդաշարի հյուրն է գեղանկարիչ, Երևանի նախկին գլխավոր նկարիչ Սամվել Սևադան


 


– Պարո՛ն Սևադա, վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվել է 1200 կրպակ, առաջիկայում նախատեսվում է մի քանի հազար կրպակների ապամոնտաժում: Ըստ Ձեզ`սա իսկապես քաղաքը տեսքի բերելու ծրագի՞ր է, թե՞ պարզապես բիզնեսի խոշորացում է տեղի ունենում՝ մանր ու միջին բիզնեսի հաշվին:


– Բարդ է hարցին միանշանակ պատասխան տալ, մեկ նախադասությամբ ամփոփել և ասել`որն է պատճառը, քանի որ պատճառը չգիտենք: Միայն ասում են`Երևանը պետք է տեսքի բերել: Այսինքն`պարզվում է` այդ կրպակները խանգարում են, բայց կարող է կրպակներով էլ քաղաք լինել: Շատ մեծ քաղաքներ կան աշխարհում, որոնք բազմաթիվ կրպակներ ունեն, բայց շարունակում են քաղաք լինել, շարունակում են մաքուր մնալ: Բացի այդ, քաղաքը մաքուր պահել, չի նշանակում կրպակները հեռացնել: Կրպակները կարելի է մի ընդհանուր տեսքի բերել, մարդիկ շարունակեն աշխատել և ընտանիք պահել, չլքեն հայրենիքը:


– Ստացվում է`այսքան կրպակներ ապամոնտաժելով արտագաղթը կավելանա՞:      


– Նախքան կրպակները քանդելը, պետք է սկսել աշխատատեղեր ստեղծել: Եթե աշխատատեղեր լինեն, դու կարող ես մարդուն ասել`այստեղից վեր կաց, գնա այնտեղ նստի, այստեղ լավ չես նստած, այնտեղ քեզ աշխատանք ենք տալիս, դու  ինժեներ ես, դու էլ առևտրով մի զբաղվի, դա քո գործը չէ, որովհետև Հայաստանում առևտրով զբաղվող հինգ հոգի կա, որոնք ներմուծում են ամեն ինչ, և իրենք էլ տնօրինում  են այդ ոլորտը: Առհասարակ  հանրապետությունում մի ոլորտ չկա, որ մարդիկ կարողանան իրենց հաստատուն ու վստահ զգալ: Օրինակ` ես արվեստագետ եմ, և ինձ նման շատերը, ովքեր արվեստի մեջ են, բայց իրենց ապագան այս երկրում լավ չեն պատկերացնում: Դրա համար նկարիչներից  շատերը թողնում-հեռանում են երկրից: Իհարկե, կառավարությունը չի կարող այդ բոլորի հարցը լուծել, բոլոր նման հարցերին պատասխան տալ միանգամից:


– Երբ Դուք քաղաքի գլխավոր նկարիչն էիք, դժգոհում էիք, որ քաղաքում  ամեն օր մի նոր կրպակ է ավելանում, ինչը Ձեզ անհանգստացնում էր:


– Այն ժամանակ մենակ կրպակներ չէին, այլև սեղանիկներ, մանղալներ… Այն ժամանակ խոսքը գնում էր քաղաքը կանոնակարգելու մասին, սարսափելի էր, երբ ամեն քայլափոխի գրիլ էր դրված, մանղալ էր դրված, բայց դրանք էլ կամաց-կամաց հավաքվեցին, ամբողջացան, անցան որոշակի մարդկանց ձեռքը և վերջնական տեսքի եկան: Այն ժամանակ խոսքս վերաբերում էր քաղաքը մաքուր պահելուն, ոչ թե մարդկանց աշխատանքից զրկելուն: Մենք այն  ժամանակ կրպակատերերին ու խորովածագործներին անվճար էսքիզներ էինք տալիս` բարենորոգելու իրենց օբյեկտները:


Երբ մարդիկ ծառ էին կտրում, պայմաններն էին այդպիսին, բա ի՞նչ անեին, պետք է ինչ-որ կերպ կարողանային ապրել: Այսօր Երևանը քաղաք-հանրապետություն է դարձել, որտեղ բոլորը ծառայում են: Աշխատող, ստեղծող, գիտնական, արվեստագետ մարդիկ դարձել են սպասարկման ոլորտի աշխատողներ: Հազարավոր  ուտել-խմելու օբյեկտներ կան հանրապետությունում` հյուրանոցներ, խաղատներ: Ամբողջ ազգով դարձել ենք դրսից եկածին սպասարկող: Էլ չեմ խոսում մայրաքաղաքի ծայրամասերում իբր գաղտնի գործող հաճույքի այլ կետերի մասին, որտեղ միլիոնավոր դոլարներ են պտտվում ու լվանում: Բոլորը ձգտում են դեպի Երևան, Ղարաբաղի ժողովուրդն էլ է գալիս Երևան, Գյումրիի ժողովուրդն էլ, ով հնարավորություն ունի, գալիս է Երևան: Քաղաքը գնալով մեծանում է` չգիտենք ինչի հաշվին:


– Դուք կարևորում եք քաղաքի մաքրությունը: Ամեն առավոտ քաղաքը մաքրվում է: Սակայն քաղաքը մաքուր պահելը համապատասխան մարմինների՞, թե՞  հասարակության խնդիրն է:


– Միայն կենտրոնն են մաքրում: Օրինակ` իմ արվեստանոցը գտնվում է Նոր Նորքի զանգվածում, և կարող եմ ասել` այնտեղ այդպես չեն մաքրում փողոցները: Ամբողջ քաղաքը փոսերով լեցուն է: Ասֆալտը շատ վատ են անում: Դե, մեր ժողովուրդն էլ, Աստված տվել, չի խնայել, ահավոր փնթի է: Լուսամուտից ու պատշգամբներից են թափում իրենց աղբը: Մեքենաների լուսամուտներից օրական տասը տոննա աղբ են թափում: Բացարձակ անտարբերություն է: Մեքենաներն ահավոր վատ են քշում: Լկտի պահվածքը դարձել է սովորական: Ամբողջ քաղաքը լցված է երթուղային  տաքսիներով, որոնք խանգարում են նորմալ երթևեկությանը: Մի քանի հոգի մեծ փողեր են աշխատում, իսկ ազգաբնակչությունը տանջվում է:


Մենք մեղադրում ենք այն մարդկանց` մոռանալով, որ մենք ենք այդ մի քանի հոգուն ստեղծել:


– Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Երևան քաղաքի կենտրոնական շենքերի լվացման և ներկման աշխատանքներ: Որպես գեղանկարիչ`  արդյոք Ձեզ դո՞ւր են գալիս այդ գույները:


– Իհարկե, լավ է, երբ մաքրվում է քաղաքը, թեև գույների հարաբերությունները լավ չեն ընտրված: Եվրոպական շատ մայրաքաղաքներ կան, որտեղ հին շենքերին (սկսած 16-րդ դարից) գունային գեղեցիկ լուծումներ են տրված: Այսօր Սանկտ Պետերբուրգում էլ, Մոսկվայում էլ հատկապես 50-60-ականների շենքերը տեսքի են բերվում: Մեզ մոտ էլ ընդօրինակել են, անում են, բայց դա այնքան էլ հաջող չի ստացվում: Փողոցներ կան, որ նայում ես, մեկ անգամ կարծես լվացած լինի: Ըստ  երևույթին` մի քիչ էլ աղքատությունից է գալիս, թանկ ներկ չեն կարողանում ձեռք բերել:


– Գիտեմ, որ ներկա  քաղաքապետի աշխատանքներից գոհ եք:


– Չի կարելի ամեն ինչ սևացնել, ինչի մասին խոսենք, ասենք` վատ է, քաղաքը տեսքի է բերվում, ամեն առավոտ լվացվում է, ուրիշ բան, որ կարող ենք վատ բաներ էլ տեսնել և ասել: Ի վերջո, չենք ասում, որ իրեն վարկաբեկենք, այլ  օգնելու նպատակով է ասվում: Եթե  Facebook սոցիալական ցանցը որոշ բարոյական, բնապահապանական, եկեղեցաշինական և այլ հարցեր է բարձրաձայնում, սա չի նշանակում են, որ ուզում  ենք այդ մարդկանց գնդակահարել, այլ որ մարդիկ սթափվեն, սկսեն աշխատել:


– Կարո՞ղ ենք ասել, որ սա այլևս  պահանջատեր հասարակություն է:


– Չէ՛, մեր հասարակությունը շատ խեղճ ու կրակ, հարմարվող, ցավ, եղեռն, աքսոր  տեսած հասարակություն է, պարսիկ, արաբ, թուրք, ով ասես, մեր վրայով անցնել է: Ժողովուրդն ասում է` այսօր թող այսպես լինի, մենակ թե պատերազմ չլինի: Ինչ-որ բաներ անհատները փորձում են իրականացնել: Կոպիտ է հնչում, բայց մեր ազգաբնակչությանը պետք է դաստիարակել:


– Պարո՛ն Սևադա, երկրում երխոսություն է սկսվել ՀԱԿ-ի և իշխանական կոալիցիայի միջև: Այս ամենը Ձեզ վստահություն ներշնչո՞ւմ է, որ կհանգեցի որակական փոփոխությունների:


– Սա մի ուսուցողական պրոցես է: Ընթացող բանակցությունը ցույց է տալու մեր քաղաքական գործիչների հասունության  աստիճանը: Եվ ընդհանուր վերցրած` մեր ժողովրդի, նաև կառավարող կուսակցության, երկրի քաղաքական  ողջ համակարգի դեմքը: Շատ հաճախ թերթերում, հեռուստատեսությամբ կարդում ու լսում ենք այնպիսի արտահայտություններ միմյանց հասցեին, որ կարծես թշնամական բանակներ լինեն, որ պատրաստ են հոշոտելու համար: Նույն բանը իրենց թույլ են տալիս բանակցություններին ուղղակի մասնակցություն  չունեցող քաղաքական վայ-գործիչները: Փոխադարձ հարգանքի իսպառ բացակայություն: Եթե այս բանակցությունները նորմալ ավարտ ունենան, ապա կհպարտանամ, որ վերջապես քաղաքական միտք է ձևավորվել Հայաստանում: Տա՛ Աստված…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում