Friday, 26 06 2026
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ

Շրջանառության է դրվել թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին որոշման մեջ լրացումների նախագիծը

ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am-ում, շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման մեջ լրացումները և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագիծը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ լրացումներ և փոփոխություն կատարելը պայմանավորված է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքի հետևանքով տնտեսավարող սուբյեկտների շրջանում առաջացող բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու անհրաժեշտությամբ։

«Որոշման ընդունման արդյունքում առաջացող հնարավոր բացասական հետևանքների մեղմման նպատակով սույն նախագծով տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռնվում, արգելված ապրանքների ցանկից հանել այն ապրանքատեսակները, որոնք թեպետ հանդիսանում են պատրաստի ապրանք, սակայն մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող արտադրանքի համար վերջիններս համարվում են հումք կամ միջանկյալ արտադրանք և որոնց ձեռքբերումը այլընտրանքային շուկաներից գրեթե անհնարին է՝ հաշվի առնելով լոգիստիկ շղթան և գին-որակ համադրությունը։ Նախագծով արգելքը չի տարածվում նաև որոշ ապրանքների միայն մեկ խմբաքանակի ներմուծման վրա, ինչը կնպաստի մի շարք խոշոր հարկատու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բնականոն աշխատանքի շարունակականությանը՝ մինչև վերջիններիս կողմից այլընտրանքային շուկայի փոփոխության կամ ներքին արտադրության կազմակերպման գործընթացների ավարտը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Մասնավորապես, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախագծում ներկայացված վերջնական սպառման ապրանք չհանդիսացող ապրանքների օգտագործմամբ ապահովել հայրենական արտադրության, ինչպես նաև ՀՀ տարածքից կատարվող արտահանման ծավալների ավելացումը և շարունակականությունը՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը։ Նախագծով նախատեսվում է նաև ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ներմուծել թուրքական ծագման արտադրանքի մեկ խմբաքանակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում