Saturday, 27 04 2024
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
-
22:15
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից

Աֆղանստանի երեք նահանգում մարտեր են ընթանում դիմադրության ուժերի և «Թալիբանի» միջև

Աֆղանստանի դիմադրության ուժերի և «Թալիբան» արմատական ​​շարժման զինյալների միջև բախումները շարունակվում են Փանջշիր, Փարվան և Բաղլան նահանգների տարբեր շրջաններում, հաղորդել է «Ասվակա»-ն :

Աղբյուրը նշում է, որ մարտերը սկսվել են երեքշաբթի՝ տեղական ժամանակով 23:00-ի սահմաններում, զինյալների հարձակումից հետո և դեռ շարունակվում են: Զոհերի թիվն այս պահին անհայտ է:

Երեքշաբթի արմատական շարժման ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ իրենց հաջողվել է գրավել երեք կարևոր տարածք և Փանջշիրի անցումները, և որ նրանք շուտով կհայտարարեն «ամբողջական հաղթանակի» մասին: Ավելի ուշ դիմադրության ուժերը հերքել են այս տեղեկությունը:

Անցյալ շաբաթ Ազգային դիմադրության ճակատի և «Թալիբանի» պատվիրակության միջև առաջին ուղիղ բանակցությունները տեղի ունեցան Չարիքար քաղաքում (Փարվան նահանգի վարչական կենտրոն): Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Փանջշիրի աշխարհազորայինների ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին, հյուսիսային Աֆղանստանում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ արմատականների հետ համաձայնության գալու հարցը դեռ քննարկման փուլում է: Ավելի վաղ նա նշել էր, որ այն տարածաշրջանի ղեկավարությունը, որը չի ենթարկվել թալիբներին, համաձայն չէ «տարբեր էթնիկ խմբերի խորհրդանշական ներկայացուցիչներից» կազմված կառավարության հետ և ցանկանում է հասնել իսկապես ներառական կառավարության ձևավորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում