
Թալիբները հայտարարել են, որ կընդունեն բոլոր աֆղան միգրանտներին, որոնց ապաստան տրամադրելու դիմումները մերժվել են Եվրոպայում: Այս մասին ավստրիական Kronen Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը: Միևնույն ժամանակ նա ասել է, որ հայրենիք արտաքսված բոլոր աֆղանները ստիպված կլինեն անցնել դատարաններով:
«Նրանց կտանեն դատարան: Դատարանը պետք է որոշի, թե ինչ անել նրանց հետ», – ասել է թալիբների ներկայացուցիչը:
Ավստրիայի կառավարությունը պահպանողականների գլխավորությամբ կոշտ դիրքորոշում է որդեգրել Եվրամիությունում ապաստան հայցող փախստականների նկատմամբ: Այս մասին գրում է The Guardian- ը: Երկրի իշխանությունները 60 տոկոս դեպքերում մերժում են ապաստան խնդրողների դիմումները: Գերմանիայում էլ ներկայումս ապրում է 30 հազար աֆղան, որոնք փախստականի կարգավիճակ չեն ստացել և պետք է ետ վերադառնան: