Աֆղանստանում գտնվելու 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ը կորցրել է ավելի քան 2000 մարդ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Քենեթ Մաքքենզին։
«Դա ծանր առաքելություն էր։ Այդ ընթացքում սպանվել է 2461 ամերիկացի զինվորական և քաղաքացիական անձ, վիրավորվել՝ ավելի քան 20 հազարը»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ թվում ներառված են օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ գնացած 13 ամերիկացի զինվորականները։
Աֆղանստանում ամերիկյան 20-ամյա առաքելությունն ավարտված է։ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2001 թվականի հոկտեմբերից 2019 թվականի սեպտեմբեր Աֆղանստանում ԱՄՆ ռազմական միջատության ծախսերը կազմել են 778 մլրդ դոլար։