«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականին կմիանա այսօր։ Մեր հավաքականն այսօր մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ սեպտեմբերի 2-ին կմրցի այս երկրի ազգային թիմի հետ։
Հյուսիսային Մակեդոնիայում այսօր հավաքականին կմիանան նաև Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։։





































