Հարիսոն Քոսմո Գրիգորյան Ջերվիսը /Գրիգորյանը մոր ազգանունն է/ Բրիտանիայում գեյերի սիրո մասին երգող ամենահայտնի երգիչն է:
21-ամյա երգիչն արդեն 300-ից ավելի երգերի հեղինակ է: Ջերվիսը, ում մայրն ազգությամբ հայ է, հաջողություններ ունի Բրիտանական շոու-բիզնեսում՝ լինելով միաժամանակ նաև սցենարիստ, ռեժիսոր և դերասան:
Ինչպես հաղորդում է բրիտանական Guardian-ը` Ջերվիսը շուտով կավարտի իր գեղարվեստական առաջին ֆիլմը։
Ջերվիսի ամենահայտնի ստեղծագործությունը նրա Gay Pirates («Գեյ ծովահենները») երգն է: Երգը երկու համասեռամոլ սիրեկանների մասին է, ովքեր չեն կարողանում ազատ սիրել միմյանց, հաշվի առնելով այն արգելքները, որ կան հասարակության մեջ:











































