Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Բաքուն մեծագույն սխալ է անում, նա տաքացնում է Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները․ Տարասով

«Կարծում եմ սրանք իրավիճակային, լոկալ խնդիրներ են։ Մեծ քաղաքականություն այս հարցում չէի դիտարկի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքի հատվածում ճանապարհներ փակելու հարցին։

Հիշեցնենք, որ  օգոստոսի 25-ի երեկոյան ադրբեջանցիները փակեցին Սյունիքի մարզի Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհահատվածը , իսկ հետո ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը, օգոստոսի 27-ին արդեն Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բացվեց:

Տարասովի դիտարկմամբ՝  նման միջադեպերի պատճառն այն է, որ Երևանի ու Բաքվի միջև չկա երկխոսություն․«Երկրորդ հարցն էլ այն է, որ տեղի իշխանությունները պետք է միմյանց հետ կոնտակտի դուրս գան, որպեսզի նման հարցերը կարգավորվեն։ Քանի դեռ այդ ամենը  տեղի չի ունենում՝ մենք անընդհատ նման լոկալ խնդիրների ենք բախվելու, որոնք իհարկե բարդացնելու ենք ընդհանուր իրավիճակը»։

Մեջբերեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն առ այն, որ Ադրբեջանը ճանապարհ փակելով փորձում է հարվածել մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին։ Ստանիսլավ Տարասովն արձագանքեց․ «Եթե նման բան  են կարծում, ապա Երևանը պետք է բացահայտորեն ասի, որ պատրաստ է  ստորագրել խաղաղության համաձայնագիր, իսկ Ադրբեջանը դրան դեմ է։Ես  չեմ լսել, որ Երևանը պատրաստ է նման համաձայնագիր ստորագրել։ Իհարկե բարդ իրավիճակ է։ Ազդակներ այն մասին, որ Բաքուն ու Երևանը պատրաստ են միմյանց հետ կոնտակտի դուրս գալ՝ չկան։ Բացի այդ՝ ինֆորմացիոն  պատերազմ է ընթանում, ինչն ընդհանուր առմամբ բարդացնում է իրավիճակը»։

Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանն այժմ մեծագույն սխալ է գործում․ «Նա պետք է որպես հաղթող երկիր ցուցաբերի փափուկ ուժի դիվանագիտություն, կոնտակտի դուրս  գալ Հայաստանի հետ, զիջումներ անել, որպեսզի Հայաստանն էլ պատրաստ լինի նստել բանակցությունների սեղանին։ Քանի դեռ նա դա չի անում, նա հենց Հայաստանում տաքացնում է ռևանշիստական տրամադրությունները։ Ինչի՞ է դա պետք Ադրբեջանին, դա մի հարց է, որին այժմ կդժվարանամ պատասխանել»։

Գուցե Ադրբեջանն ուզում է, որ ի՞ր պայմաններով խաղաղության համաձայնագիր ստորագրվի, մեր դիտարկմանն ի պատասխան, Տարասովն ասաց․ «Դուք գիտե՞ք, թե նրանք ինչ պայմաններ են առաջ քաշում։ Այո՛, նրանք պնդում են, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց հայերը  պնդում են, որ Արցախը պետք է հատուկ կարգավիճակ ունենա։ Այստեղ հարցը միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն։ Իրավաբանորեն գործում է, բայց առայժմ ակտիվություն չի ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանը  ստիպված է առերեսվել միջազգային դիվանագիտությանը։ Իսկ դիվանագիտության մակարդակում, Բաքուն ակնհայտորեն տանուլ է տալիս։ Ահա սա էլ ստեղծում է  նման աննորմալ իրավիճակ, որը ես կանվանեի հոգեբանորեն ընկճել Հայաստանին»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում