Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Իգդիրում գտնվող Քուլ Յուսուֆի Գմբեթ կոչվող հուշակոթողը հայտնվել է փլուզման եզրին։
526 տարի առաջ կառուցված այդ հուշակոթողը ենթարկվել է գանձեր որոնողների հարձակմանը, որոնք հայկական գանձեր որոնելու նպատակով փորել են հուշակոթողի հիմքը, ինչի պատճառով այն հայտնվել է փլուզման շեմին։
Գանձեր որոնողների տեղեկություններով՝ հայ-թուրքական սահմանի մոտ ընկած այդ գմբեթի տակ հայերը ժամանակին թաքցրել են իրենց գանձերը։
Նշվում է, որ Աքքոյունլուների ժամանակ (1400-1508) կառուցված հուշակոթողը նախկինում գործածվել է որպես գերեզմանոց։
Հիշեցնենք, որ թուրք գանձեր որոնողներն իրենց նպատակին հասնելու համար չեն խորշում ամեն տիպի նողկալի քայլեր ձեռնարկելուց: Այդ նպատակով նրանք քանդում են անգամ հենց իրենց` թուրքերի գերեզմանները, ինչպես նաև հայկական եկեղեցիների և այլ մշակութային հուշարձանների հիմքերը:










































