Քեթլին Հոչուլը Նյու Յորքի նահանգապետի պաշտոնը զբաղեցրած առաջին կինն է՝ 9-րդ կին նահանգապետն ԱՄՆ-ում: Նա արդեն երդմնակալությամբ ստանձնել է պարտականությունները։ Դեմոկրատական կուսակցության անդամ Քեթլին Հոչուլի երդմնակալությունը տեղի է ունեցել նահանգի Կապիտոլիումում, հաղորդում է Associated Press- ը:
Նա խոստացել է չհիասթափեցնել նյույորքցիներին։
Նորաթուխ նահանգապետն ընդգծել է, որ առաջիկայում իրագործելիք նպատակն է նահանգի դպրոցներում ուսումնական տարվա անվտանգ մեկնարկն ապահովելը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10 -ին Նյու Յորքի նահանգապետ, 63-ամյա Էնդրյու Կուոմոն հայտարարեց իր հրաժարականի մասին ՝ սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների ֆոնին:










































