«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պնդմամբ`«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է շիշ նետել ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ:
«Հայկ Սարգսյանը ելույթ ունենալիս ասաց հետևյալ նախադասությունը` այն պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով, զանգով պարտադիր ծառայությունից զինակոչիկները ազատվել են,այդ պաշտպանության նախարարները պետական դավաճան են: Սեյրան Օհանյանը շիշը վերցրեց և շպրտեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը:
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպ էր գրանցվել:








































