Monday, 13 05 2024
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին

Գիտնականը նախազգուշացրել է կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամների առաջացման մասին

Գիտնական-իմունոլոգ, Ցյուրիխի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր Սաի Ռեդին կանխատեսում է կորոնավիրուսի նոր շտամների առաջացում, որոնք վարակելիության բարձր մակարդակ ունենալով՝ չեն ենթարկվի հակամարմինների ազդեցությանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ SonntagsBlick թերթին տված հարցազրույցում Ռեդին SARS-CoV-2 «բետա», «գամմա» և «դելտա» շտամների համապատասխան մուտացիան անվանել է «անխուսափելի», ինչը կարող է էապես բարդացնել համավարակի դեմ պայքարը 2022 թվականին:

Ինչպես բացատրել է Ռեդին, անցած տարվա օգոստոսին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված «բետա» շտամը և սեպտեմբերին Բրազիլիայում հայտնաբերված «գամմա» շտամը «զարգացրել են մուտացիաներ, որոնց շնորհիվ կարող են մասամբ խուսափել հակամարմինների ազդեցությունից»: Ինչ վերաբերում է «դելտա» տարբերակին, ապա այն «շատ ավելի վարակիչ է, բայց առայժմ չի ձևավորել» նման մուտացիաներ:

Գիտնականը մուտացիայի հաջորդ փուլը համարում է «անխուսափելի»: Ըստ նրա՝ «բետան» և «գամման» կդառնան ավելի վարակիչ, իսկ «դելտան» կզարգացնի հակամարմինների ազդեցությունից խուսափելու ունակություն: Ռեդին կարծում է, որ 2022 թվականին իրավիճակը «կարող է նույնիսկ ավելի վատ լինել», քան այժմ:

«Եթե կորոնավիրուսի նման տարբերակ հայտնվի, ապա մենք պետք է հնարավորինս շուտ հայտնաբերենք այն, և պատվաստանյութեր արտադրողները ստիպված կլինեն արագ հարմարեցնել դրանք», – ասաց Ռեդին:

Հարցին, թե ինչ սպասել գալիք աշնանը և ձմռանը կորոնավիրուսային համավարակից, պրոֆեսորն ասել է որ «դժվար վեց ամիս է լինելու», քանի որ դեռ հնարավոր չէ վերահսկել «դելտա» շտամը, իսկ պատվաստման մակարդակը դեռ բավականաչափ բարձր չէ: Ըստ Ռեդդիի՝ SARS-CoV-2- ը հիմնավորվել է մարդկանց մեջ «երկար ժամանակով»:

«Դա, հավանաբար, կտևի տարիներ, և, հնարավոր է, մինչև մեր կյանքի վերջը», – կանխատեսում է նա:

Գիտնականն ընդգծել է, որ «դելտա» շտամն այնքան ուժեղ է, որ ցանկացած չպատվաստված անձ դրա հետ շփվելուց հետո «կարող է դառնալ վարակի գերտարածող»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում