Վերջին մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 20 564 նոր դեպք: Համավարակի սկզբից ի վեր COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 6 747 087: Այդ մասին հաղորդել է օպերատիվ շտաբը իր Telegram-ալիքում:
Նոր վարակների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (1 661 դեպք), Սանկտ Պետերբուրգում (1 481) և Մոսկվայի մարզում (1 184):
Օրվա ընթացքում գրանցվել է մահվան 762 դեպք, համավարակի սկզբից մահացության ընդհանուր թիվը 176 044 է:
Մեկ օրում բուժվել է 15 414 մարդ: