
Հարկերից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար Թբիլիսիում ձերբակալել են գործարարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության հաղորդագրության մեջ:
Հետաքննությունը պարզել Է, որ մեղադրյալը, որը ղեկավարել Է Վրաստանի մայրաքաղաքի ընկերություններից մեկը, խոշոր գումարի հարկ վճարելուց խուսափելու համար սիստեմատիկ կերպով սխալ Է հայտարարել իր եկամուտները՝ դրանով իսկ խախտելով հարկային օրենսդրությունը:
Քրեական գործ Է հարուցվել «Առանձնապես խոշոր չափի հարկերից խուսափում» հոդվածով, որը պատիժ Է նախատեսում ազատազրկման տեսքով՝ հինգից մինչեւ ութ տարի ժամկետով, հաղորդել Է Sputnik-ը: