Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Եթե ՏԻՄ համակարգը մաքրելու գործընթացն իրականացվի ընտրովի, ապա դա կհանգեցնի վենդետաների շղթայի

Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանն իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքում։ Նրանք երկուսն էլ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել իրենց խափանման միջոցը քննող դատավորներին։

Հիշեցնենք, որ Գորիսի երկու փոխքաղաքապետը ձերբակալվեցին նախօրեին։ Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով), իսկ Մենուա Հովսեփյանին՝ նաև 149 հոդվածի 1-ին կետի 1-ին մասով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով)։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այս պահին կալանավորված է։ Սյունիքի մարզի մի շարք այլ համայնքապետեր ևս գտնվում են անազատության մեջ։

«Սյունիքի համայնքապետերի հետ կապված գործընթացում իմ մոտ հարցեր չէին առաջանա, պրոցեսը խնդրահարույց չէր համարվի, եթե պարզվեր, որ այդ նույն բաները արել են նաև այլ մարզի համայնքապետեր և չեն պատժվել։ Եթե գործընթացն արվեր  առանց խտրականության, ապա այն հարցեր չէր առաջացնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնալ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի համայնքապետերի հետ կապված գործընթացին, ձերբակալություններին։

Հոկտանյանի խոսքով՝ որոշ այլ համայնքապետերի վերաբերյալ էլ կան քրեական գործեր, բայց դրանք նման հնչեղություն չեն ստացել.«Գիտեք, առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, խնդիր կա այդ համակարգը ևս յուրայիններով համալրել։ Եթե իսկապես նպատակը դա է, ապա դա շատ վատ է։ Բայց եթե կա այլ նպատակ՝ համակարգը իսկապես մաքրել կոռումպացված  պաշտոնյաներից, ապա այդ դեպքում միայն ողջունել կարելի է։ Կախված նրանից, թե ինչ սկզբունքներով է դա արվում, բայց այս պահին որոշ մտագոհիչ բաներ կան։ Կամ լրատվամիջոցներ են կենտրոնացել այդ ձերբակալությունների վրա, կամ այլ մարզերում այդպիսի մեծ մասշտաբի ստուգումներ, ձերբակալություններ չեն արվում։ Թերևս պետք է սպասել քննության ավարտին ու դատարանի որոշմանը»,-ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ մեկ է խտրականությունը շարունակում է  այս դեպքւոմ խնդիր մնալ։

Նրա խոսքով՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ, հետո կգա մեկ այլ իշխանություն ու այս նոր համայնքապետերի հետ այդպես կվարվի։ «Այս մոտեցումը շատ լուրջ է։ Սա նշանակում է վենդետա վենդետայի հետևից։  Հայտնի չէ, թե այս իշխանության համայնքապետերի հետ ինչ տեղի կունենա հետագայում։ Բայց նման մոտեցում չպետք է լինի։ Պետք է հստակ ցույց տալ, որ բոլոր այն համայնքապետերը, ովքեր չարաշահումներ են թույլ տվել, պատժվելու են։ Այս մոտեցումը իսկապես կմաքրի տեղական ինքնակառավարման համակարգը կոռուպցիայից։ Բայց եթե այդ մոտեցումը չի, ամեն ինչ արվում է  ընտրովի, ապա դա կհանգեցնի վենդետաների շղթայի ու այդպես կհասնենք չգիտես ուր։ Բայց ներքին վստահություն կա, որ այդպես չի լինի ու գործընթացը կներառի ոչ միայն սյունյաց համայնքապետերին։ Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի»,-եզրափակեց Հոկտանյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում