Նավթային Royal Dutch Shell ընկերությունը հայտարարել է, որ պայքարում է Հյուսիսային ծովում նավթի արտահոսքը կանգնեցնելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ընկերությունը տեղեկություն չի տալիս, թե ինչ քանակությամբ նավթ է այս պահին լցվել ջուրը, սակայն նշում է, որ արտահոսքը տեղի է ունեցել նավթամուղից:
Նավթային ընկերությունը նաև հայտարարում է, որ հատուկ նավ է ուղարկել դեպքի վայր, որը զբաղվում է տարածքի ջրերը մաքրելու աշխատանքներով, ինչպես նաև ինքնաթիռ, որը հետևեում է վթարի հետևանքներին:
2010թ. Մեքսիկական ծոցում տեղի ունեցած համանման վթարը հանգեցրեց ԱՄՆ պատմության մեջ էկոլոգիական աննախադեպ աղետի: Այնտեղ գործում էր BP ընկերությունը:










































