Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին կոչ է ընդհանուր դիրքորոշում մշակել Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ:
Նրա խոսքով, շատ կարևոր է, որ արևմտյան երկրները միասին աշխատեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի հարցով: Ջոնսոնը նշել է, որ Բրիտանիան մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՆԱՏՕ-ի նիստեր հրավիրել:
«Մենք ցանկանում ենք ընդհանուր մոտեցում այն կողմերի միջև, որոնք կիսում են մեր դիրքորոշումը», – մեջբերել է նրա հայտարարությունը Sky News-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները մտադիր են շուտով Քաբուլի նախագահական պալատից հայտարարել «Աֆղանստանի իսլամական էմիրություն» ստեղծելու մասին:








































