Արմատական «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմադ Նաիմը հայտարարել է Աֆղանստանի տարածքում ռազմական գործողությունների ավարտի մասին։ Այս մասին նա ասել է Al Jazeera-ի հետ հարցազրույցում։
«Պատերազմն Աֆղանստանում ավարտված է։ Մենք հասանք նրան, ինչին ձգտում էինք՝ մեր երկրի ազատության և մեր ժողովրդի անկախության»,-ասել է Նաիմը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Աֆղանստանի իսլամական էմիրության» ստեղծման մասին շուտով Քաբուլի նախագահական պալատից հայտարարելու թալիբների մտադրությունների մասին։ Ընդ որում, թալիբները հայտնել են, որ չեն ծրագրում կոալիցիոն կառավարություն ձևավորել Աֆղանստանում քաղաքական այլ ուժերի մասնակցությամբ։
Երեկ երեկոյան հաղորդվել էր, որ թալիբները, գրավելով ազգային հեռուստատեսության շենքը, եթերով Աֆղանստանի քաղաքացիներին հանդարտության կոչ են արել։









































