Friday, 26 04 2024
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արցախում հայկական ուժեղ պատասխանն Ադրբեջանին

Անկասկած է, որ ի թիվս Ռուսաստանի և Մինսկի խմբի համանախագահների հետ Բաքվի ու Անկարայի ունեցած խնդիրներին, Արցախի ուղղությամբ ակտիվացրած ռազմական, թեկուզ խիստ լոկալ բնույթի սադրանքները Բաքվի համար ունեն նաև մի անշեղ նպատակ ու իմաստ, որը բավականին թափանցիկ կերպով արտահայտել էր նաև Ալիևը՝ օրեր առաջ արած հայտարարությամբ, թե Արցախում ապրում է ընդամենը 25 հազար մարդ, 25 հազարին ինչ կարգավիճակ: Ալիևն անշուշտ հիանալի գիտե, որ Արցախում ապրում է մի քանի անգամ ավելի բնակիչ, բայց նա արձանագրում է նշաձողը, նպատակը՝ հասնել նրան, որ Արցախում մնա 25 հազարից էլ պակաս: Դա կլինի մի սահմանագիծ, որից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարող է անցնել արդեն ավելի կոշտ ու ավելի ագրեսիվ գործողությունների, այդ 25 հազարին էլ հեռացնելու և այդպիսով արդեն իսկապես Արցախի հարցը լուծելու համար: Որովհետև, որքան էլ պատերազմից հետո նա հայտարարում է, թե լուծել է Արցախի հարցը, միևնույն է, թե նա, թե նրան լսողները Ադրբեջանի ներսն ու դրա շուրջ՝ գիտեն, որ հարցը լուծված չէ, այլ ընդամենը շահված է մի խոշոր ճակատամարտ:

Այդպիսով, Արցախում Ալիևի ռազմական սադրանքների կամ շանտաժի քաղաքականությանը հայկական պատասխանը պետք է լինի՝ մի կողմից անկասկած Արցախի պաշտպանության հարցում պաշտպանական բանակի կարողությունների ամրապնդումը և զարգացումը, զուգահեռ նաև արդյունավետ աշշխատանքը Ռուսաստանի հետ՝ ռուս խաղաղապահների մեխանիզմի աշխատանքը առավելագույնս արդյունավետ դարձնելու կամ պահելու համար, իսկ մյուս կողմից՝ Արցախում խաղաղ կյանքի, քաղաքացիական ակտիվ կյանքի կառուցումը, տնտեսության արդիականացումը, շարժը, Արցախի բազմամարդությունը ոչ միայն տեղի բնակչության, այլ նաև Հայաստանից և Սփյուռքից այցերի ու նախաձեռնությունների իմաստով: Դա պետք է լինի հայկական ուժեղ պատասխանն Ադրբեջանին, ցույց տալու համար, որ Արցախում քաղաքացիական կյանքի հանդեպ մարդկանց անվստահություն սերմանելու Ալիևի շանտաժի քաղաքականությունը չի տալու որևէ արդյունք, և հակառակը՝ էլ ավելի է խթանելու Արցախի հանդեպ հայության ձգտումները: Ի վերջո,, հարկ է նկատել, որ մի շարք հանգամանքների բերումով, Ալիևը այսօր էապես սահմանափակված է Արցախի հանդեպ ռազմական գործողությունները ընդլայնելու ռազմա-քաղաքական հնարավորություններում:

Երևանն ու Ստեփանակերտը պետք է գործակցված աշխատեն այդ սահմանափակումների միջավայրը էլ ավելի ամրացնելու ուղղությամբ, ասել է թե՝ ինտենսիվ աշխատեն առնվազն Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ: Դրան զուգահեռ, Հայաստանի ամբողջ հանրությունը, հասարակական-քաղաքական ակտիվ խմբերը, ռեսուրսային հնարավորություն ունեցող շրջանակները, քաղաքական ուժերը անկախ միմյանց միջև ունեցած սուր տարաձայնությունների, պետք է ուշադրության կենտրոնում պահեն Արցախը ոչ թե հուզական, հայրենասիրական, թեկուզ միանգամայն անկեղծ կամ կեղծ պաթետիկ ճառերի և առավել ևս տեղեկատվական նենգափոխումների ձևով՝ վերջինը վերաբերում է քաղաքական որոշ ուժերի, այլ անմիջական նախաձեռնությունների: Ընդ որում, դրանք պետք է հնարավորինս ընդգրկեն ամբողջ Արցախը, այլ ոչ միայն Ստեփանակերտը կամ հարակից գոտիները: Ընդհանրապես, կարո՞ղ է հայությունը դնել խնդիր, նպատակ ու հասնել դրա իրականացմանը՝ Արցախում նվազագույնը ամենամսյա պարբերականությամբ ապահովել հայկական շոշափելի հնչեղություն ունեցող առնվազն երկու-երեք տարաբնույթ իրադարձություններ, միջոցառումներ, տարբեր ոլորտների հավաքներ, և այդ միջոցով նաև գրեթե չընդհատվող զգալի մարդկային ներկայություն Հայաստանից և Սփյուռքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում