Sunday, 05 07 2026
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից

Վահագն Ալեքսանյանը կրկին անդրադարձել է իր և Արևելագիտության ֆակուլտետի դեկանի միջև տեղի ունեցած միջադեպին

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ճակատագրի, բախտի ու էլի տարբեր բաների հեգնանքով ու կամ ոչ այդքան հեգնանքով Արևելագիտության ֆակուլտետի դեկան հանդիսացող, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ցուցակով պատգամավորության թեկնածու Ռուբեն Մելքոնյանը պատասխանել է այսօր ԱԺ-ում ունեցածս ելույթին ու ինձ մեղադրել ստախոսության մեջ։

Հիշեցնեմ, որ ելույթումս ի պատասխան հանրապետական պատգամավորի մատնանշել էի, որ ժամանակին, երբ ուսանող էի, դեկանը ինձ կանչել էր իր մոտ ու հստակ հարցրել՝ արդյո՞ք ես եմ էն Վահագն Ալեքսանյանը, որ իրենց նախագահի մասին այդպիսի ստատուսներ է գրում ու ակնարկել դրա վատ կամ վնասաբեր հնարավոր ազդեցության ուսումնառման պրոցեսիս կամ առաջադիմությանս վրա։

Մի քանի այլ մեկնաբանություն էլ է արել Մելքոնյանը, որոնց եթե անդրադառնայի, ապա պիտի ասեի, որ սեփական դեմքով ստորաքարշ երեսպաշտության սիմվոլ հիշեցնողի խոսքերից չեն վիրավորվում, բայց որոշել եմ չանդրադառնալ։
Մելքոնյանը, ի դեպ, փոխարինել է ԵՊՀ-ի երբևէ ամենավաստակաշատ դեկաններից մեկին՝ Գուրգեն Մելիքյանին, որի օրոք Արևելագիտականը ուղղակի ապաքաղաքական օազիս էր ամբողջ ԵՊՀ-ում, ուր անգամ ամենաջերմեռանդ երիտասարդ հանրապետականները մտնում էին կրծքանշանները հանած։

Երբ այսօր ԱԺ-ում հնչեցրի դեպքի մասին, Մելքոնյանի ներկայացրած դաշինքի պատգամավորներից մեկը՝ Գեղամ Մանուկյանը ելույթով պատասխանեց և ասաց, որ ֆիզիկապես չէր կարող նման բան լինել, քանի որ երբ Մելքոնյանը դեկան դարձավ, ես արդեն Հորդանանում էի։

Տեխնիկապես ճիշտ է, բայց միայն տեխնիկապես, որովհետև Մելքոնյանը Արևելագիտության ֆակուլտետի փաստացի դեկանի պարտականությունները և գործառույթները սկսել էր կատարել շատ ավելի շուտ, քան իր պաշտոնական նշանակումը ու սրա մասին գիտի այդ օրերին ֆակուլտետում սովորած կամ դասավանդած յուրաքանչյուրը։ Ու հենց այդ շրջանն էր, երբ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը ինձ ասաց, որ Մելքոնյանը ուզում է հետս խոսել, գնամ իր մոտ, այդտեղ էլ արդեն տեղի ունեցավ վերոնշյալը։

Հիմա էլ նախկինում քաղաքական տերերին շատ լավ ու շատ ակտիվ ծառայած այս պարոնը ասում է, որ ինձ լավություն է արել՝ թողնելով դիպլոմայինս ժամկետից ուշ ներկայացնել, ինքն էլ չհասկանալով, որ դրանով միայն ապացուցում է իր ստորաքարշ էությունը(դիպլոմայինս ներկայացնելու պահին արդեն իշխանություն էր փոխվել)։ Բայց նաև կարևոր եմ համարում շեշտելը, որ դիպլոմայինն այդ գրվել է էն շրջանում, երբ դիպլոմայինը ինքնուրույն գրելը և ոչ թե հայտնի «խանութից» գնելը շատ լուրջ էկզոտիկա էր համարվում ու կամ նույնիսկ արկածախնդրություն։ Այո, աշխատանքային ծանրաբեռնվածության բերումով 10 կամ նույնիսկ 15 օր ուշ եմ ներկայացրել, բայց առնվազն մի քանի հոգի կարող են փաստել, որ անքուն գիշերներ եմ անցկացրել հա՛մ տանը, հա՛մ ՔՊ գրասենյակում այն գրելու ու ավարտական տեսքի բերելու համար։ Ու որ ասեմ թե կյանքումս մի մեծ բան կփոխվեր եթե այն պաշտպանեի մի տարի հետո, վստահաբար ստած կլինեմ։

Ինչևէ, մարդիկ ինձ էլ են ճանաչում, այդ երանելի դեկանին էլ։ Նրա՝ ֆակուլտետը «չքաղաքականացնելն» էլ շատ լավ տեսել ու ինձ հասնող տեղեկություններով՝ շարունակում են տեսնել։

Հ․Գ․ Եթե Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը ցանկանա հաստատել փաստը, որը նշել եմ վերևում, միայն ուրախ կլինեմ, եթե նույնիսկ դա չանի էլ, չեմ նեղանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում