Monday, 29 04 2024
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Համառոտ տեղեկություններ Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում սոցցանցերի արցախյան տիրույթում լայնորեն քննարկվում է Արցախում խմելու ջրի հետ կապված հարցը։ Մարդիկ բողոքում են, որ ամառային այս շոգ օրերին խմելու ջուր չլինելու պատճառով իրենց կենցաղային տարրական հարցերը չեն կարողանում լուծել։ Խնդրին անդրադարձել է Ստեփանակերտի փոխքաղաքապետը, նշելով, որ շուրջ մեկ ամիս է, ինչ տոթ եղանակների պատճառով ջրի ընդհանուր քանակը երկու անգամ պակասել է։ Դրանով են պայմանավորված մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները։ Նրա խոսքերով, այս պահի դրությամբ գործարկվել են Ստեփանակերտը սնուցող գրեթե բոլոր արտեզյան ջրհորները և ջրամատակարարումը կանոնավոր կիրականացվի բավարար չափով տեղումների պարագայում միայն։

Նշենք, որ Արցախի ջրային ռեսուրսների զգալի մասը 44-օրյա պատերազմից հետո հակառակորդի տիրապետության տակ է հայտվել, ինչը իր ուղիղ ազդեցությունն ունի ստեղծված իրավիճակի վրա։

Շաբաթվա վերջում մամուլում և համացանցում տեսանյութ էր տարածվում, որում երևում է, թե ինչպես են պատռում Ստեփանակերտում երգիչ Անդրեի համերգի վերաբերյալ փակցված պաստառը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 8-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսված էր երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ Արցախ» խորագրով համերգը։ Անդրեն հավաստիացրել է, որ համերգն անպայման տեղի է ունենալու, սակայն ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հայտարարությամբ էլ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն հայտարարել է, որ ադրբեջանցիներն անարգել շրջում են Արցախի հայկական վերահսկողության մնացած տարածքներում, անգամ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներ են վարում։ Պատգամավորը ընդգծել է,․ որ իշխանությունները պետք է վերահսկեն այդ գործընթացները, սակայն իրենք չեն անում, որովհետև հիմա իրենք բոլորովին այլ բաներով են զբաղված։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտարարել են, որ մարտական պատրաստության պլանային վարժանքների շրջանակում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման (ՆՏԱ) ստորաբաժանման զինծառայողները մշակել են ժամանակակից մարտավարության վարման տակտիկա ԼՂ «Ստեփանակերտ» վարժադաշտում։

ՌԴ ՊՆ մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ խաղաղապահ զորակազմի զինծառայողները հումանիտար-բժշկական ակցիայի շրջանակում օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի առանձին բնակավայրերի բնակիչներին: Ինչպես նշվում է, խաղաղապահներնը բարեգործական հիմնադրամներից ստացված ընդհանուր առմամբ ավելի քան 4 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Չափար գյուղի բնակիչներին`խոհանոցային և պարենային փաթեթների տեսքով:

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական վարկային քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

Հարությունյանի մոտ նույն օրը քննարկվել են ԱՀ էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

ԱՀ նախագահ Ա․ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Նախագահը ծանոթացել է շրջանում ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետերի հետ քննարկել է առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ:

Հարությունյանին օգոստոսի 5-ին, իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր։

Նույն օրը, Ա․ Հարությունյանը Երևանում՝ ՀՀ ՊՆ համալիրում, հանդիպել է պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել է , որ Արցախի համապատասխան մարմինները պետք է բանակցություններ սկսեն ադրբեջանական հենակետը Հին Շենի մերձակա տարածքից հեռացնելու ուղղությամբ։ Նրա խոսքերով, Հին Շեն գյուղը մինչև պատերազմը ունեցել է 187 բնակիչ, որոնցից ընդամենը 86-ն է հիմա մշտապես բնակվում գյուղում։ Գյուղացիների վերադարձի և գյուղում բնականոն կյանքի վերականգնման հիմնական խոչընդոտը գյուղի նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնող հարակից բլրի վրա ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն է։

ԱՀ ՄԻՊ- ի հաղորդման համաձայն , հուլիսի 29-ին և օգոստոսի 2-ին Շուշիի շրջանի Հին-շեն համայնքի բնակիչներին պատկանող 4 խոշոր եղջերավոր կենդանիներ հափշտակվել են։ Գյուղացիների պնդմամբ՝ անասուններին ապօրինի տիրացել են հիշյալ հենակետում ծառայություն իրականացնող ադրբեջանական զինվորականները։

ԼՂ հակամարտության մասին

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Մոսկվան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կարևորում է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը, ինչը ենթադրում է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Պաշտոնական Մոսկվան նաև նշել է, որ շահագրգռված է նաև տեղահանված անձանց ու փախստականներին ԼՂ վերադարձնելու գործում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավման հարցում:

ԱՄՆ Ջո Բայդենը հայտարարել է , որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին ԼՂ հակամարտության պատճառով: «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Բայդենը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է , որ Գերմանիայի դաշնային կառավարությունը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում