17 ամիս տևած դադարից հետո Հունաստանը բացում է Թուրքիայի հետ իր ցամաքային սահմանները։
Օգոստոսի 5-ից սկսած Թուրքիայի քաղաքացիները Էդիրնեից դեպի Հունաստան տանող Իսփալա–Կիպի և Փազարքուլե-Կաստանիես սահմանային անցակետերով կարող են մուտք գործել Հունաստան,փոխանցում է Ermenihaber-ը։
Սակայն կա մի սահմանափակում․ Հունաստանը թույլ կտա Թուրքիայից յուրաքանչյուր անցակետով շաբաթական առավելագույնը 1․500 անձի մուտքը երկիր։ Այդ թվի մեջ չեն ներառվի միայն բեռնատարների վարորդները։
Նշվում է նաև, որ Հունաստան մուտք գործելու համար Թուրքիայի քաղաքացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստման քարտեր կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված թեստավորման բացասական արդյունք։










































