«Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը կրկին չի ընտրվել Ազգային ժողովի փոխնախագահ։ Այս անգամ անվավեր է համարվել 5 քվեաթերթիկ։ Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր՝ կողմ է քվեարկել 49-ը, դեմ՝ 49։ Առաջին քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ կմասնակցեն քվեարկությանը և «կապահովեն անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը» ընդդիմության թեկնածուի ընտրության համար` չցանկանալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորմանը և ապահովելով օրենքի պահանջը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ: