Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Իրանին պետք է այլընտրանք, և այդ այլընտրանքը Հայաստանն է. հայ-իրանական հարաբերությունները՝ Իրանի նոր նախագահի օրոք

Իրանը միակն է հարևան երկրներից, որի ազգային անվտանգության շահերը համընկնում են Հայաստանի հետ, և այս տեսանկյունից պետք է ակնկալել, որ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ, պահպանողական Էբրահիմ Ռայիսին կշարունակի քաղաքական այդ գիծը: Սակայն թե կոնկրետ ի՞նչ դիրքորոշումներ նա ունի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ առևտրատնտեսական ծրագրերի և տրանսպորտային կապերի զարգացման վերաբերյալ՝ հստակ կիմանանք միայն նրա թիմի ձևավորումից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային գործընթացներում Իրանի համար «կարմիր գիծը» Հայաստանի տարածքային ամբողջականությունն է:

Բացի այդ, Իրանը, Հնդկաստանի և Եվրամիության հետ միասին, մեծապես շահագրգռված է իր նախաձեռնած՝ Պարսից ծոց-Սև ծով առևտրատնտեսական ծրագրի իրագործմամբ և այս համատեքստում կարևորում է Հայաստանի դերը՝ որպես այլընտրանքային ճանապարհ մեկ պետություն դարձած Ադրբեջանին և Թուրքիային:

«Իրանին անհրաժեշտ է այլընտրանքային ճանապարհ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա: Այլապես իրենք ունեն Թուրքիայով դեպի Եվրոպա տանող ճանապարհ, Ադրբեջանով դեպի Ռուսաստան տանող ճանապարհ: Այլ խոսքերով՝ եթե Ադրբեջանը և Թուրքիան, որոնք այսօր, կարելի է ասել, մեկ պետություն են դարձել, հանկարծ փակեն իրենց ճանապարհները, այդ ժամանակ Իրանը այլընտրանք չի ունենա: Այդ իսկ պատճառով Իրանին պետք է այլընտրանք, և այդ այլընտրանքը մենք ենք: Դա է պատճառը, որ նրանք խիստ դեմ են այսպես կոչված «միջանցքի» մասին Թուրքիայի և Ադրբեջանի հայտարարություններին, որը իբրև թե պետք է անցնի Հայաստանի տարածքով»,- նշեց իրանագետը:

Բեգիջանյանի մեկնաբանությամբ՝ նորընտիր նախագահը, որ իրեն բնութագրում է որպես իսլամական հեղափոխության արժեքները կրող և պահպանող, հայտարարել է, որ ունի ծրագիր՝ ինչպես կարելի է լուծել Իրանի տնտեսական սուր խնդիրները և ջրի սակավության բարդագույն խնդիրը: Բայց ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերին և Իրան-Հայաստան հարաբերություններին, Էբրահիմ Ռայիսին ընտրարշավի ընթացքում չի անդրադարձել այդ հարցերին:

«Միակ բանը, որ նա հայտարարել է, այն է, որ «առաջին հերթին մենք պետք է բարելավենք փոխհարաբերությունները, խորացնենք բարեկամական կապերը մեր բոլոր հարևանների հետ: Եթե ինչ-որ քայլ արվել է՝ շարունակվելու է ավելի մեծ թափով: Հիմա ես հստակ պնդում չեմ կարող անել, բայց պահպանողականները երկրի անվտանգությանը խիստ կարևորություն են տալիս: Ավելի հստակ կարելի է խոսել մեկ շաբաթից, երբ նա կձևավորի նոր կառավարությունը», – հավելեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

60-ամյա պահպանողական Էբրահիմ Ռայիսին, որը վայելում էր երկրի հոգևոր առաջնորդի աջակցությունը, Իրանի նախագահ է ընտրվել հունիսի 18-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում՝ ստանալով ընտրությանը մասնակցած իրանցիների քվեների 61,9%-ը (17,9 միլիոն ձայն):

Հունիսի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նորընտիր նախագահին՝ վստահություն հայտնելով, որ Ռայիսիի պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ:

Հուլիսի 15-ին Էբրահիմ Ռայիսին պատասխան ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ երկու երկրների ընդհանուր մարտահրավերները անխուսափելի են դարձրել Իրանի և Հայաստանի փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման և կայունության պահպանման:

Օգոստոսի 3-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կողմից նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսիի հաստատման արարողությունը:

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Իրանի խորհրդարանում՝ Մեջլիսում, տեղի կունենա Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությունը, որին կմասնակցի ավելի քան 70 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

1960 թ. Մաշհադ քաղաքում ծնված Էբրահիմ Ռայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել 1978-79 թթ. Իսլամական հեղափոխությանը: Հեղափոխությունից անմիջապես հետո՝ 20 տարեկանում, ստացել է դատախազի պաշտոն՝ բարձրանալով պետական՝ դատական համակարգի աստիճանակարգությամբ: Մինչև 2021 թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելը Ռայիսին եղել է Իրանի Գերագույն դատարանի նախագահը: Ռայիսին մասնակցել էր նաև 2017 թ. նախագահի ընտրություններին՝ պարտվելով Հասան Ռոհանիին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում