Բելառուսը ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների ենթարկվելուց հետո սպառնում է պատասխան պատժամիջոցներ կիրառել:
Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Անդրեյ Սավինիխը:
Սանկցիայի ենթարկված բելառուսական ընկերություններից մեկը Белнефтехим-ն է,- տեղեկացնում է Интерфакс-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցների մասին էր հայտարարել` ուղղված բելառուսական 4 ընկերությունների դեմ:
Սավինիխը նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության գործողություններն իրենք որակում են որպես երկու երկրների միջև լավ հարաբերությունները պահպանելու հերթական բաց թողնված հնարավորություն:









































