Անտառային հրդեհը չորեքշաբթի հասել է Թուրքիայի արևմուտքում գտնվող ջերմաէլեկտրակայանին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում են տեղական իշխանությունները:
«Կրակը տարածվել է ՋԷԿ-ի վրա։ Այս պահին ընթանում են տարհանման աշխատանքներ: Բոլոր մարդկանց տարհանում են կայանից, ինչի կապակցությամբ հնչում են ազդանշաններ», – ասված է Մուղլա նահանգի Միլաս քաղաքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ գտնվում է ՋԷԿ-ը:
Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախներ շարունակում են անարգել այրվել ու տարածվել։












































