Լիբանանը 3 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ: Հրթիռներից 2-ն ընկել են Իսրայելում, 1-ը՝ Լիբանանի տարածքում: Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակն իր Twitter-ի միկրոբլոգում՝ հավելելով, որ ի պատասխան հրթիռային հարձակման Իսրայելի հրետանին կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ:
Այս գրառումից մեկ ժամ անց կատարված գրառման մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ հրետանին շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի սահմանին տեղակայված թիրախներին՝ ի պատասխան հրթիռների արձակման:
TASS գործակալությունն էլ, հղում անելով Իսրայելի պետական Kan ռադիոկայանին, հաղորդում է, որ իսրայելական կողմից զոհեր չկան: Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և պաշտպանության նախարար Բենի Գանցը Քնեսեթում արտակարգ խորհրդակցություն են անցկացրել անվտանգության հարցերով: Ըստ ռադիոկայանի՝ իսրայելական կողմը գտնում է, որ հրթիռային հարվածները հասցրել են Լիբանանում տեղակայված պաղեստինյան խմբավորումները:
RAW FOOTAGE: 3 rockets were just fired from Lebanon toward northern Israel. 2 rockets landed in Israel, and 1 fell inside Lebanon.
In response, our artillery forces fired into Lebanon. pic.twitter.com/Sf3754RqRU
— Israel Defense Forces (@IDF) August 4, 2021