Գերծանրքաշային ծանրորդ Լաշա Տալախաձեն Վրաստանի համար երկրորդ օլիմպիական ոսկին նվաճեց ֆանտաստիկ արդյունքով։ Մասնավորապես, վրացի ըմբիշը միանգամից 3 համաշխարհային ռեկորդ սահմանեց։ Պոկում վարժությունում նա բարձրացրեց 223 կգ, հրում վարժությունում՝ 265 կգ։
Տալախաձեն Օլիմպիական չեմպիոն էր դարձել նաև 2016 թվականին Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերում։ Վրացի մարզիկը նաև աշխարհի ու Եվրոպայի քառակի չեմպիոն է։ Երկու ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալով, Վրաստանն ընդհանուր հաշվարկում 23-րդն է այս պահին։






































