Շրի Լանկայում հայտնաբերվել է 510 կգ քաշով շափյուղա։ Այս մասին հայտնում է News 1st տեղական ալիքը:
Ըստ Ակնեղենի և ոսկերչական զարդերի ազգային վարչության ղեկավարի՝ աստղաձև շափյուղան գնահատվում է ավելի քան 200 միլիոն դոլար:
Շափյուղան հայտնաբերվել է մոտ 8 ամիս առաջ Ռատնապուրայում՝ մասնավոր սեփականության տարածքում, սակայն հայտնաբերման մասին չի հաղորդվել, քանի որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ այն ուսումնասիրելու և գնահատելու համար:
Խիստ պահպանության ներքո քարը տեղափոխվել է Կոլոմբոյի Ցեյլոնի բանկ:
Մասնագետների կարծիքով՝ շափյուղայի գինը կարող է հասնել միլիարդ դոլարի, քանի որ գնել ցանկացողների թիվը մեծ է։








































