Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Այս խորհրդարանը չի կարողանալու ընդունել որոշումներ, որոնք ապրիորի կհակասեն Մոսկվայի շահերին

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և  մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, Արցախում ի՞նչ դիտարկումներ կան Հայաստանի նորընտիր խորհրդարանի աշխատանքի հետ կապված։ Կարծում եք՝ խորհրդարանը կդառնա՞ քաղաքական քննարկումների հարթակ։

-Ես չեմ կարող խոսել Արցախի ողջ բնակչության անունից, բայց ըստ իմ  դիտարկումների, կարող եմ նշել, որ ակնհայտ անտարբերություն կա Հայաստանի քաղաքական կյանքի նկատմամբ, հատկապես այն բանի համատեքստում, որ նորընտիր խորհրդարանում հաղթող ուժն է անմիջականորեն պատասխանատու  մեր պետականության պարտության և  Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման բանակցությունների շուրջ քաղաքական վակուումը հաղթահարելու անունակության համար: Իմ կողմից, ես կցանկանայի հույս հայտնել, որ նորընտիր խորհրդարանը և Հայաստանի նոր կառավարությունը ավելի հետևողականորեն կպաշտպանեն ողջ հայ ժողովրդի շահերը և կկարողանան համախմբել բացարձակապես տարանջատված  հայ և արցախցի հասարակությանը գաղափարի շուրջ՝ հիմնվելով արդարության միջազգային սկզբունքների վրա։ Դա անելու համար, առաջին հերթին անհրաժեշտ է հաղթահարել երկու հայկական հասարակությունների ներսում առկա ատելության մթնոլորտը, համախմբել ժողովրդին, բոլոր քաղաքական ուժերին և օգտագործելով հայ ժողովրդի ողջ ներուժը, փորձել հասնել բարգավաճման մակարդակի և  առաջընթացի, առանց որի անհնար է Արցախի հիմնախնդրի արդարացի լուծումը:

-Արթուր Վանեցյանն առաջարկել է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծել։ Ի՞նչ կտա դա, ինչպե՞ս եք վերաբերում այդ գաղափարին։

-Բացարձակապես ոչինչ չի տա: Արցախի հետ կապված առկա գաղափարախոսությունը պետք է վերանայվի Հայաստանում, ինչը հանգեցրեց «ղարաբաղցու» կերպարի պարտությանն ու վարկաբեկմանը: Ղարաբաղի վերածնունդը իր տարածքներում պետք է հիմք դառնա ժամանակակից Հայաստանի գոյության համար: Այլ կերպ ասած, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծվում է ոչ թե հանձնաժողովների, այլ գործերի միջոցով։ Արտաքին գործերի նախարարությունը պետք է ղեկավարի համաշխարհային հանրության կողմից ճանաչված ականավոր դիվանագետը, այլ ոչ թե ինչ -որ դիլետանտ։ Մինչև մեր դիվանագետները չունենան պետական ​​մտածողություն, որն այսօր իսպառ բացակայում է, մենք ոչ մի դրական արդյունքի չենք հասնի: Ե՛վ նոր խորհրդարանը, և՛ նոր կառավարությունը միայն հիասթափություն կավելացնեն և կդրդեն երկրից բնակչության արտագաղթին …

-Լինելով ռուսաստանյան քաղաքականության քննադատ և իմանալով այս խորհրդարանի ուժերի արտաքին քաղաքական կողմնորոշումը, ի՞նչ եք կարծում՝ նրանք ի վիճակի կլինե՞ն ընդունել Ռուսաստանի շահերին չսպասարկող որոշումներ։

-Ես ավելի քան վստահ եմ, որ այս խորհրդարանը չի կարողանա ընդունել որոշումներ, որոնք ապրիորի կհակասեն Ռուսաստանի շահերին։ Բայց ես կուզենայի, որ այս խորհրդարանը պաշտպաներ միայն և միայն հայ ժողովրդի շահերը `վերականգնելու այն ամենը, ինչ մենք կորցրել ենք  ենթարկվելով ռուսական թելադրանքին:

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում