Compulenta կայքը ներկայացնում է պատմության մեջ ամենախոշոր դիետոլոգիական հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Եվրամիության 14.5 մլն եվրո դրամաշնորհի միջոցով: Գիտափորձին մասնակցել են ԵՄ 8 համալասարաններ, իսկ խումբը ղեկավարել են Կոպենհագենի համալսարանի մասնագետներ Թոմաս Մեյներթ Լարսենը և Արնե Աստրուպը: Ծրագիրն ստացել է «Դիոգեն» անվանումը, որին մասնակցել է 772 ընտանիք` 938 մեծահասակ և 827 երեխա: Առաջին ութ ամիսների ընթացքում ավել քաշ ունեցող մեծահասակները բավարարվել են օրական 800 կալորիա պարունակող սնունդով, որի արդյունքում նիհարել են 11կգ: Այնուհետև սրանց բաշխել են 5 տարբեր սննդակարգով խմբերում, որտեղ ուտելիքի մեջ եղել է յուղերի շատ ցածր պարունակություն: Երեխաները մասնակցել են այս հետազոտության վերջին երկրորդ փուլին:
Մասնագետները եկել են եզրակացության, որ եթե մարդ ցանկանում է նիհարել, ապա պետք է իր սննդակարգում ներառի ավելի շատ սպիտակուցներ պարունակող սնունդ, այսինքն` միս առանց ճարպերի, կաթնամթերք` ճարպերի ցածր տոկոսայնությամբ, ինչպես նաև լոբազգիներ:
Սակայն պետք է սահամանափակել օսլա պարունակող սննդամթերքը` հաց և սպիտակ բրինձ: Այս սննդակարգի պահպանության դեպքում կարելի է ուտել անսահմանափակ կերակուր` առանց կալորիաները հաշվելու:
Այս մասին ողջ տեղեկատվությունը հրապարակվել է New England բժշկական ամսագրում: