Monday, 29 04 2024
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում

Միգրանտներին վերաբերող խստացումները կան, որոնք կվերաբերվեն նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին. Որոնք են դրանք

Ռուսաստանը փոփոխություն է կատարել իր միգրացիոն քաղաքականության մեջ, մասնավորապես, օգոստոսի 1-ից գործողության մեջ է մտնում նոր դրույթ, որով սահմանվում է ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի, Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության հիմքերի իմացության քննության անցկացման կարգը օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք հավակնում են Ռուսաստանում աշխատելու և ապրելու իրավունքին։

Քննությունն անցկացվում է օտարերկրացի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար երեք մակարդակով՝ աշխատանքի կամ պատենտի իրավունք ստանալու, ժամանակավոր կեցության թույլտվության, բնակության իրավունքի համար։ Ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի քննությունը ացկացվելու է բանավոր և գրավոր ձևով (բացի այն օտարերկրացիներից, ովքեր հավակնում են աշխատանքի կամ պատենտի իրավունք ստանալ), Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության հիմքերի իմացության քննությունը՝ գրավոր, թեստավորման ձևով, այդ թվում համակարգչային և հեռահար տեխնոլոգիաների օգտագործմամբ։ 1-ին մակարդակի քննության առավելագուն տևողությունը կազմում է ոչ ավելի, քան 80 րոպե, 2-րդ և 3-րդ մակարդակներինը՝ 90 րոպեից ոչ ավելի։

«Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ մեխանիզմը չի վերաբերում ԵԱՏՄ անդամ երկրներին. «Նախագծում առայժմ չկա, որ ԵԱՏՄ անդամ երկրներին վերաբերի: Իհարկե, ընդհանուր միգրանտներին վերաբերող խստացումները կան և 2022 թվականից որոշակի խստացումներ լինելու են: 2022-ից օրինակ, ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնի լոյալության համաձայնագրի ստորագրումը, ID քարտի ձեռքբերումը, դա արդեն մեզ կվերաբերվի»,-ասաց նա:

Բեժանյանի խոսքով, օգոստոսի 1-ից եղած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 6 ամիս անց. «Որոշ փոփոխություններ կան, որոնք հնարավոր է ընթացքում էլի փոփոխվեն, որովհետև  այն փոփոխությունները, որոնք վերաբերվում էին, օրինակ, հիվանդությունների համար 3 ամիսը մեկ բժշկական ստուգում անցնելուն, երբ որ դրանց վերաբերյալ իրավապաշտպանները և ծագման երկրների փորձագետները սկսեցին նամակներ ուղարկել, ՌԴ միգրացիոն ծառայությունը գրեց, որ կվերանայեն դրանք, որպեսզի շատ խնդիրներ չառաջանան»:

Հարցին, թե Ռուսաստանում մեր միգրանտները ռուսերենի ինչպիսի մակարդակ պետք է ունենան, փորձագետը պատասխանեց. «ԵԱՏՄ երկրների համար նման պահանջ դրված չի, բայց ընդհանրապես այնտեղ թեստերի որոշակի քանակ կա, և բառերի որոշակի քանակ, որ միգրանտը պարտավոր է առնվազն այդքանը տիրապետել: Հարցաթերթեր կան, որով պետք է քննություն տալ:  Օրինակ, Ուզբեկստանի քաղաքացին պարտավոր է, իսկ Ղրղզստանի քաղաքացին ոչ, որովհետև Ղրղզստանը ԵԱՏՄ անդամ երկիր է:

Ի դեպ, ԵԱՏՄ չհանդիսացող երկրի քաղաքացիները պարտավոր են նաև առնվազն մեկ անգամ հանձնել 8 ինֆեկցիոն հիվանդությունների անալիզներ, ներկայացնել համապատասխան փաստաթուղ: Հանձնել քննություն ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմությունից, օրենսդրությունից, և այդ բազայով ստանալ թույլատվական բնույթի փաստաթուղթ, որի պարագայում կկարողանային օրինական գտնվել և աշխատել ՌԴ-ում:

Իրենց վերաբերում է նաև որոշակի աշխատանքների հետ կապված քվոտավորումը: ԵԱՏՄ անդամ երկրների պարագայում չի գործում նաև քվոտավորումը, որովհետև ԵԱՏՄ երկրների քաղաքացիները ՌԴ քաղաքացիներին հավասար ընդունվում են աշխատանքի առանց քվոտավորման տոկոսների»,-ասաց Բեժանյանը:

Նա նաև հավելեց, որ եթե այնպես ստացվի, որ ՀՀ քաղաքացիները ևս ստիպված լինեն ռուսաց լեզվցի քննություն հանձնել, ապա որոշ անձանց դեպքում դա կարող է խնդիր լինել, թեև այն անձինք, որոնք պարբերաբար գնում են ՌԴ, դժվար թե այնքան լեզվի հետ կապված խնդիրներ ունենան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում