Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայաստանի գլխավոր բանակցողների խորհրդավոր պատմությունը

Հայաստանը չի քննարկել ու չի քննարկում միջանցքային տրամաբանության որևէ հարց, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 29-ի կառավարության նիստում անդրադառնալով Գեղարքունիքի սահմանային դիրքերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով առաջացած լարվածությանը: Փաշինյանի արձագանը վկայում է, որ հետպատերազմական իրողությունների առանցքում «միջանցքի» հարցն է, որը միայն ալիևյան շրջանառության հարցը չէ: Հակառակ դեպքում հազիվ թե պաշտոնական Երևանը պարբերաբար անդրադառնար խնդրին և հայտարարեր միջանցքի տրամաբանություն բացառելու մասին: Ավելին, հենց գեղարքունիքյան լարվածությանը հաջորդող անդրադարձը վկայում է, որ «միջանցքային» տրամաբանությունն ունի շատ ավելի առարկայական «ներկայություն» ռեգիոնալ իրողությունների համատեքստում, քան զուտ ալիևյան հռետորաբանությունը: Ըստ այդմ առաջանում է հարց, թե Ալիևից բացի ի՞նչ ուղղությունից է առկա «միջանցքի» հարցը կամ միջանցքային տրամաբանությունը, ի՞նչ շեշտադրումով, ինչ կապակցվածությամբ: Այդ հարցերի վերաբերյալ հանրությունը չունի ստույգ պատկերացում, ըստ այդմ գնահատականի կամ եզրահանգման հնարավորություն:

Կա՞ ճնշում Հայաստանի վրա, և որտեղի՞ց է այդ ճնշումը: Խոսքն իհարկե այն մասին է, թե արդյո՞ք ճնշում կա համանախագահ երկրներից, կամ նրանցից որևէ մեկից առանձին: Ենթադրության մակարդակով հանրային պատկերացումները տարբեր են, սակայն հասկանալի է, որ սա բոլորովին այն թեման չէ, որի վերաբերյալ մոտեցումներ կառուցվեն ենթադրության մակարդակով: Մինսկի խմբի համանախագահ որևէ երկիր չի բարձրաձայնում միջանցքային տրամաբանությամբ ոչինչ, և ավելին՝ Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում տված հարցազրույցում նշել էր, որ պետք է «մոռանալ» միջանցքների մասին: Ֆրանսիային հորդորում է «մոռանալ», իսկ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգնե՞րը: Այստեղ անորոշություն է, մինչև շատ կարևոր է հասկանալ՝ Ֆրանսիայի դիրքորոշումը համահո՞ւնչ է Նահանգներին, թե՞ Ֆրանսիան ոչ թե Բաքվին էր հորդորում մոռանալ «միջանցքի» մասին, այլ համանախագահներից որևէ մեկին: Արդյո՞ք Ֆրանսիայի դիրքորոշումն է օգնում Երևանին չհայտնվել «միջանցքի» պահանջի հարցում լիակատար մեկուսացման կամ միայնության մեջ, եթե հաշվի առնենք և այն, որ միարժեք չէ նաև հարևան Իրանի դիրքորոշումը: Իրանը խոսում է Հայաստանի սահմանի փոփոխության անընդունելիության մասին, բայց ամբողջ հարցն այն է, որ «միջանցքային» տրամաբանությունը կարող է ունենալ տարբեր կոնֆիգուրացիաներ, այդ թվում այնպիսին, որ Հայաստանի հարավային սահմանը մնում է Հայաստանի հարավային սահման, բայց Հայաստանի տարածքում գործում է «միջանցքային» տրամաբանություն: Առավել ևս, որ Բաքուն կարծես թե հենց այդ տրամաբանության վրա էլ անում է շեշտադրումը, գուցե պայմանավորված նաև Իրանի դիրքորոշումով:

Առավել ևս, որ արցախյան կարգավորման գործընթացում «միջանցքային» տրամաբանությունը ունի հենց այդ կոնֆիգուրացիայով քննարկման և նաև պաշտոնական Երևանի որոշակի հավանությանն արժանացած լինելու պատմություն, ինչի մասին դե ֆակտո խոստովանել է նաև Ռոբերտ Քոչարյանը 2020 թվականի իր հարցազրույցներից մեկում, խոսելով այն մասին, որ Քի Վեսթում Հեյդար Ալիևի հետ քննարկել է Մեղրիով «սուվերեն ճանապարհի» հարց: Ահա այդ համատեքստում էլ կարևոր է դառնում հարցադրումը. Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի պատմության մասնակից Հայաստանի գլխավոր բանակցողները այժմ կունենա՞ն հանրությանը այդ պատմության առանցքային դրվագի դեր ստացած և այսօր ռեգիոնալ զարգացումների «լողացող ականի» վերածված «միջանցքային  տրամաբանության» հանրայնացումը, կամ համընդհանուր ուժերով սատարել պաշտոնական Երևանի ներկայիս դիրքորոշմանը, որ Երևանը չի քննարկել ու չի քննարկի միջանցքային տրամաբանություն և այն որևէ ռազմական շանտաժով Հայաստանին պարտադրելը կբախվի բոլորի հավաքական դիմադրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում