Հուլիսի 30-ին 44 օրյա պատերազմի հերոս Արսեն Նիկողոսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 21 տարեկան։ Հարազատներն ու ընկերները Արսենի ծննդյան տորթը Եռաբլուր էին բերել։ Նիկողոսյանը ծառայել է Մատաղիսում, Թալիշի գումարտակում։ Մահացել է հոկտեմբերի 13-ին։ Աճյունը գտել են միայն ամիսներ անց՝ դեկտեմբերին։ Ծառայության ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից արժանացել է սպայի կոչման, շատ է ոգևորվել, զանգահարել է քեռուն ու ասել․ «Արդեն լեյտենանտ եմ»։
Հարազատներն ամենադրական հիշողություններն ունեն Արսեն Նիկողոսյանի հետ կապված։ Վերջին տարիներին նա ապրել է Ռուսաստանում, չեն թաքցնում՝ բանակ զորակոչվելուց կարող էր խուսափել, բայց ինքը չի ցանկացել՝ վերադարձել է հայրենիքի առաջ իր պարտքը կատարելու և․․․․ զոհվել։
Արսենի քեռու աղջիկը պատմում է, վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 10-ին։ Արսենն ասել է՝․ «Ձեզ խելոք պահեք, երկու օրից կզանգեմ»։
Հորաքրոջ աղջիկն էլ՝ Սեդա Մանուկյանն ասում է՝ Արսենի մասին անցյալով չեն խոսում, սիրում ու կարոտում են։
Մանրամասները՝ տեսանյութում