Tuesday, 14 05 2024
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ներքաղաքական ակտիվ իրավիճակ Արցախում․ Արայիկ Հարությունյանը կգնա՞ «կադրային ջարդի»

«Առաջին լրատվական»-ը պարբերաբար անդրադարձել է Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին։ Նրա հրաժարականի թեման Արցախում հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ վերջինս շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական թիմին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։

Ավելի վաղ գրել էինք նաև, որ ցուցարարները որոշակի դադար են վերցրել՝ իրենց առաջիկա գործողությունների պլանավորելու համար։

«Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ ներկայացրել է, թե այժմ ներքաղաքական ինչ զարգացումներ են ընթանում Արցախում և որն է այս փուլում ընդդիմության անելիքը։Նա նշել է, որ այժմ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում։

«Ներկայացվել է պահանջների մի փաթեթ, որի իրականացման դեպքում կլուծվեն մի շարք խնդիրներ։ Փաթեթի մեջ առաջնային պահանջը՝ արմատական կադրային փոփոխություններն են՝ կադրային ջարդ։ Կադրային ջարդի պետք է ենթարկվեն նախարարությունները, ուժային կառույցները, նախագահի աշխատակազմը՝ օգնականներով, խորհրդականներով և այլն։ Անհրաժեշտ է փոփոխության ենթարկել նաև շրջանների վարչակազմերի ղեկավարներին։ Հեռացվելու են նաև պատերազմից խուսափած, իր հարազատներին (որդի, եղբայր, ամուսին) տաքուկ տեղերում դասավորած պաշտոնյաները»,-գրել է նա;

Պետրոսյանը նաև նշել է, որ այս ամենը ուղղված է «հանրային վստահության կառավարություն» ստեղծելուն, ինչի առաջնային նպատակը՝ հանրության մեջ ապագայի հանդեպ հույս առաջացնելն է․«Ասեմ, որ Արայիկ Հարությունյանը փորձում է մեղմացնել ներկայացված պահանջները՝ ի մի բերելով տարբեր հիմնավորումներ, բայց մեր դիրքորոշումը դրանից չի փոխվում։ Հուսով եմ, որ Արայիկ Հարությունյանը կգիտակցի պահի լրջությունն ու կգնա այդ քայլերին:

Հարգելի՛ հայրենակիցներ, համոզված եմ՝ միասին մենք ոչ միայն կստիպենք կատարել երկրի համար կարևոր փոփոխությունները, այլ նաև ի զորու ենք զարգացնել, հզորացնել մեր ընդանուր տունը։

Լինենք միասին, մաքրենք համակարգը «մոլախոտերից» , խնամենք մեր երկրիրը, և ամեն ինչ լավ կլինի»։,-եզրափակել է Արցախի արտախորհրդարանական ուժի ղեկավարը։

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանից։ Մեր զրուցակիցը հաստատեց քննարկումների փաստը և ավելացրեց․«Արցախի նախագահը հայտարարել է, որ կառավարման համակարգը բաց է քաղաքական ու հանրային շրջանակների հետ տարբեր հարցերի շուրջ քննարկումների համար։ Խոսքը բնականաբար  ոչ միայն Արցախի Ազգային  ժողովում ներկայացված քաղական ուժերի, այլ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասին է։ Պարոն Պետրոսյանը «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահն է, նաև հանրային լայն շրջանակներ է ներակայացնում։ Այո՛, եղել են քննարկումներ ինչպես պարոն Պետրոսյանի համախոհների, այդպես էլ այլ շրջանակների հետ։ Նման հանդիպումներն ու քննարկումները պարբերական են, ներկայացվում են տարբեր տեսակետներ հանրային հնչեղության հարցերի շուրջ։ Ինչ վերաբերում է կոնկրետ պարոն Պետրոսյանի առաջարկների փաթեթեին, ապա ասեմ, որ որևէ որոշում առայժմ կայացված չէ»։

Լուսինե Ավանեսյանը հավելեց՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության նպատակն այժմ մեկն է․«Ինչպես պարոն Պետրոսյանն է նշում՝  ուժեղացնել, հզորացնել Արցախը, իսկ դրա համար գոնե Արցախի ներսում պետք է հանրային կոնսենսուս լինի տարբեր հարցերի շուրջ։ Այնպես որ քննարկումները պարբերական են՝ համարյա ամեն օ»>։

Խոսելով հրաժարականների վերաբերյալ պահանջի մասին, մեր զրուցակիցը նշեց․«Ներկայացվել է առաջարկությունների փաթեթե՝ ոչ միայն այդ, այլև այլ հարցերի շուրջ։ Քննարկումների փուլ է, որոշումներ որպես այդպիսին չկան։ Պարոն Պետրոսյանն էլ իր հաղորդագրության մեջ հստակ ասում է այդ մասին»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում