Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դուստր Լարան լուսանկարվել է Tatler ամսագրի սեպտեմբերյան թողարկման էջերի համար՝ ցույց տալով, թե ինչպես մեծ չափեր ունեցող կանայք կարող են գեղեցիկ տեսք ունենալ հատուկ ներքնազգեստով:
Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ 28-ամյա Լարան կրել է շտկող ներքնազգեստ, որպեսզի ոգեշնչի կանանց իրենց վստահ զգալ հագուստի մեջ:
Գրող և հեռուստահաղորդավարուհի Լարան Բորիս Ջոնսոնի և նրա երկրորդ կնոջ՝ Մարինա Ուիլերի 4 երեխաներից ավագն է: Նա նշել է, որ «ավազե ժամացույցի» նման մարմին ունենալը կրկին նորաձև է ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և այլ հայտնիների շնորհիվ: