Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն առաջարկել է Լատինական Ամերիկայի երկրների համար ստեղծել Եվրամիության համօրինակը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
«Ավելի քան 2 դար առաջ ստեղծված մոդելը սպառել է իրեն, այն ապագա չունի։ Պետք է ստեղծել Եվրամիության համօրինակը, սակայն որը կապված կլինի մեր պատմության, մեր իրողության և մեր ինքնության հետ»,-ասել է Օբրադորը։
Նա կոչ է արել Ամերիկյան պետությունների կազմակերպությանը դառնալ իրական ավտոնոմ մարմին, այլ ոչ թե ինչ-որ մեկի ծառա։