Շվեյցարիայի Լյուցեռնում և Ցուգում, ինչպես նաև երկրի կենտրոնական մասի որոշ այլ շրջաններում հորդառատ անձրևներն ու ամպրոպները հանգեցրել են շենքերի հեղեղման:
Հաղորդվում է, որ ամպրոպն ու կարկուտը սկսվել են շաբաթ կեսօրին: Այդ ժամանակից ի վեր Լյուցեռնի ոստիկանության օպերատիվ կենտրոնը ստացել է ավելի քան 210 դեպքի մասին հաղորդում:
Ցուգում՝ հինգ քաղաքներում հեղեղվել են մի քանի նկուղներ, ստորգետնյա ավտոտնակներ և փողոցներ: