Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Փաշինյանն ու Պուտինը խոսել են Մինսկի խմբի համանախագահության մասին

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի մասին հայկական և ռուսական պաշտոնական հաղորդագրությունները որոշակիորեն տարբեր են, բավականին ուշագրավ: Մասնավորապես, Կրեմլի հաղորդագրությունը բավականին սուղ է: Դրանում նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերության հարցեր՝ ամենատարբեր ոլորտների, միաժամանակ արցախյան հարցում եռակողմ ձևաչափի օրակարգին վերաբերող խնդիրներ: «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, շոշափվել է նաև ռեգիոնում տրանսպորտային և տնտեսական կապերի ապարգելափակման հարցերը: Պայմանավորվել են տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին», ասված է Կրեմլի կայքում:

Անհրաժեշտ է անել երկու դիտարկում: Նախ, հայ-ռուսական երկկողմ հարցերի քննարկման համատեքստում Կրեմլի հաղորդագրության մեջ չի նշվում անվտանգության թեմատիկան, և այն թերևս ներառվում է «և այլ ոլորտներում» ձևակերպման մեջ: Այն դեպքում, երբ Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ խոսվում է պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցության հետ կապված հարցերի մասին: Մյուս հանգամանքը այն է, որ Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ շեշտվում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթերին անդրադարձը և մասնավորապես ռազմագերիների վերադարձի և ապաշրջափակման մասին: Ինչպես նկատում ենք, Կրեմլի հաղորդագրության մեջ չկա հղում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին եւ ռազմագերիների հարցերին: Ըստ ամենայնի, Ռուսաստանը այդ հարցերի վերաբերյալ գերադասում է բարձրաձայն չխոսել՝ ավելորդ պատասխանատվության տակ չմնալու համար, ինչը թերևս պայմանավորված է այն հանգամանքով, ինչի մասին առիթ ունեցա դիտարկում անել Պուտին-Ալիև հանդիպման կապակցությամբ: Այլ կերպ ասած, կա բավականին նշմարելի անհամաձայնություն ՌԴ և Ադրբեջանի՝ ասել է թե նաև Թուրքիայի միջև: Ռուսաստանը գերադասում է այդ մասին լռել, թեեւ կասկած չկա, որ դրա մասին խոսվել է Պուտին-Փաշինյան մակարդակում: Եվ, ի վերջո, նաև հենց այդ ֆոնին է հատկանշական Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ հիշատակումը, որ ՌԴ առանցքային դերակատարումը մատնացույց անելուն զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորության մասին: Ընդ որում, հատկանշական է հաղորդագրության ձևակերպումը՝ «կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը»:

Անկասկած է, որ «կողմերը շեշտել» են ձևակերպումը Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ ամրագրված է երկուստեք համաձայնությամբ, այլապես հազիվ թե Երևանը Պուտինին վերագրեր այդ շեշտադրումը, և հաղորդագրության մեջ այն տեղ կգտներ միայն Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի անունից: Ի դեպ, այդ հանգամանքը թերեւս վկայում է, որ համանախագահ երկրների միջև կա որոշակի քննարկում ձևաչափի ապագայի հետ կապված, ինչի առիթով Բաքվի անհանգստության մասին է վկայում եւ այն, որ նախօրեին Բաքվում 10 տարի ազատազրկման է դատապարտվել իբրև թե 44-օրյա պատերազմում հայկական կողմից կռված ՌԴ քաղաքացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում